Ինչու մի գիշերում Գոհար Ավետիսյանը ջնջեց Հայաստանի դրոշն իր ինստագրամյան էջից (տեսանյութ,լուսանկարներ)

Ինչու մի գիշերում Գոհար Ավետիսյանը ջնջեց Հայաստանի դրոշն իր ինստագրամյան էջից (տեսանյութ,լուսանկարներ)

Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը մեծ իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհում: Շատ հայեր, ովքեր ունեն մեծ լսարան ու հազարավոր այլ ազգի հետևորդներ, իրենց պարտքը համարեցին խոսել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականության մասին:

Քիմ Քարդաշյանը ևս անդրադարձավ այս ամենին կատարելով հետևյալ գրառումը.

«Մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը՝ համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝  նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար», – ասվում է գրառման մեջ:

Ամբողջ հայ ազգը սպասում էր դիմահարդար Գոհար Ավետիսյանի անդրադարձին, ով հակառակ դրան, պատերքզմի ամենաթեժ պահին հրապարակեց տեսանյութ, որտեղ վերջինս պարում էր թուրքական կամ ռումինական մուղամի ներքո:

Դրանից  հետո մեծ իրարանցում առաջացավ ու մարդիկ սկսեցին հեռացնել Գոհարին իրենց էջերից: Գոհարը շտապեց աշխարհին լղոզված ու շատ թույլ ձևով երկտող ներկայացնել ՀՀ ի մասին և վերջ:

Իսկ հաջորդ օրն իր բիո բաժնից հեռացրեց նաև հայկական դրոշի նկարը:

Փողամոլ ու քաղքենի դիմահարդարի այդ քայլը համենայն դեպս ինձ չզարմացրեց , քանի որ նա իր գործունեության ընթացքում միշտ էլ վազել է այնտեղ, որտեղ շահ կա, միշտ էլ օգտագործել է մարդկանց և նրանց ոչ էսթետիկ դեմքերը:

Գոհար, վստահ ասում եմ, որ Հայաստանում քեզ այլևս չեն սպասում: Կարող ես այլևս այդ սևտաճմլիկ ու իբրև թե հայրենասեր սթորիներն անել Ադրբեջանում ու Թուրքիայում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ