Այսօր ուզում եմ կիսվել իմ մտորումներով։ Հաճելի կինի, թեթե դուք նույնպես մեկնաբանություններում թողնեք ձեր կարծքիը։
Ու՞մ է նվիրված ձեր կյանքը՝ ձեզ թե ձեր երեխաներին
Ես հաճախ եմ լսում իմ հասակակից կանանցից, որ նրանք ապրում են միայն հանուն երեխաների ու թոռների։ Նրանք «զ ո հ աբերում են» իրենց կյանքը՝ մոռանալով սեփական շահերի ու հետաքրքրությունների մասին։ Այդ կանայք հույս ունեն, որ հետո իրենց երեխաները երախտապարտ կլինեն, կօգնեն, նյութապես կաջակցեն, սակայն․․․ հաճախ լինում է հակառակը։
Հենց այնպես չեմ ասում սա, որովհետև շփվել եմ նաև ավելի մեծ տարիքի, մոտ 70 տարեկան կանանց հետ։ Նրանք պատմում էին, որ ամբողջ կյանքը նվիրել են երեխաներին, իսկ հիմա անտեսված են։ Ցավոք, ծնողները նրանց համար առաջնահերթային չեն։ Երեխաներից ոմանք արտասահմանում են, ոմանք ավելի կարևոր գործեր ունեն․․․
Ու ի՞նչ են անում այդ կանայք․ սկսում են մեղադրել երեխաներին անշնորհակալ լինելու մեջ։
-Ես ձեզ մեծացրել եմ, կերակրել եմ, ուսման եմ տվել, իսկ դուք իմ մասին մոռացել եք։
Անձամբ ես համարում եմ, որ մեղավոր են հենց մայրերը։ Ինչի՞ համար ամբողջ ուժերը նվիրել երեխաներին։ Իսկ մեր սեփական կյանքը, որն ընդամենը մի հատ է։ Իսկ ու՞ր մնացին սիրելի զբաղմունքները, ամուսինսը, ընկերուհիները․․․ Քչերն են հասկանում, որ երեխաները պարտավոր չեն երախտապարտ լինել նրա համար, որ մայրերը հանուն իրենց զ ո հ ա բ երել են կյանքը։
Ես երբեք չեմ մոռացել ինքս իմ մասին, անգամ երբ երեխաներս շատ փոքր էին։ Երեխաներին պետք են երջանիկ, ուրախ, հոգեպես կայուն ծնողներ։ Իսկ եթե չմտածեք ինքներդ ձեր մասին, երբեք չեք կարողանա լինել այդպիսին։
Ի դեպ, համոզված եմ, որ եթե մարդ չի սիրում ինքն իրեն, երբեք սիրված չի լինի ոչ մեկի կողմից։