«Իմ տատիկը բացառիկ կին էր։ Չէր սիրում, երբ իրեն դիպչում էին։ Չէր գրկում ու չէր համբուրում»․ ի՞նչն էր պատճառը և ինչպես 104-ամյա տատիկը «Հայաստան» Համահայկական հիմնադրամին մեկ միլիոն դոլար փոխանցեց

«Իմ տատիկը բացառիկ կին էր։ Չէր սիրում, երբ իրեն դիպչում էին։ Չէր գրկում ու չէր համբուրում»․ ի՞նչն էր պատճառը և ինչպես 104-ամյա տատիկը «Հայաստան» Համահայկական հիմնադրամին մեկ միլիոն դոլար փոխանցեց

Քնարիկ Մարկոսյանն ավելին է, քան պարզապես տատիկ և անգամ ավելին, քան նախատատիկ. նրա կարգավիճակին հանգիստ կարելի է ևս մեկ «նախա» մասնիկ ավելացնել․ տիկին Մարկոսյանը 104 տարեկան է։

Նա ապրում է Ֆրեզնոյում (ԱՄՆ), անհանգստանում է նրանց համար, ովքեր պատերազմում են Արցախում։

 

«Ես չեմ ուզում, որ հայերը վերանան երկրի երեսից։ Երևում է՝ թուրքերը փորձում են սպանել բոլորիս։ Ամերիկան Հայաստանին չի օգնում, դա շատ-շատ վատ է»,-ասում է նա։

Հայաստանի օգնեց ինքը՝ Քնարիկ Մարտիրոսյանը․ նա «Հայաստան» Համահայկական հիմնադրամին մեկ միլիոն դոլար է փոխանցել։

Սյուզաննա Խարտալյանն ապրում և աշխատում է Շվեդիայում, իր տատիկի մասին ֆիլմ է նկարահանել, որը մի շարք մրցանակներ է ստացել։

«Իմ տատիկը,- հայկական «Ասպարեզ» պարբերականին տված հարցազրույցում բացատրում էր Խարտալյանը, — բացառիկ կին էր։ Չէր սիրում, երբ իրեն դիպչում էին։ Չէր գրկում ու չէր համբուրում։

Բայց տատիկը միշտ էլ տատիկ է մնում, և թոռներն ուզում էին գրկել նրան։ Երեխաները նաև մի քիչ վախենում էին նրանից՝ ձեռքերի չարագուշակ դաջվածքների պատճառով։

Ի՞նչ է դա, որտեղի՞ց, ինչի՞ համար։ Թոռնուհու «Տատիկիս խարանը» ֆիլմը բացատրում է։ Դա ֆիլմ է այն մասին, թե ինչպես էին ջարդի ժամանակ Դեր-Զոր անապատում թուրքերը հայ աղջիկներին վաճառում արաբական ցեղերին։ Մեծածախ և անհատական։ «Վերցրու` որին ուզում և որքան ուզում ես․․․»։ Ինչպես այսօր են այն անվանում` «տատուն», իսկ իրականում` պարզապես խարանը, հայ աղջիկների մարմիններին դնում էին` ինչպես դաջվածքը՝ ձիու կոնքին։ Պարտադիր կարգով։ Իբրև կենդանու նույնականացման նշան։

Մեր օրերում անգամ կենդանիներին խարանում են սառը եղանակով, բայց այն ժամանակ այրում էին շիկացրած երկաթով։ Այդպես էլ ժամանակին վարվել են Խարտալյան տատի հետ։ Այստեղից էլ հենց թոռնուհու աչքին այդքան տարօրինակ վարվելաձևը։

Աղբյուրը՝ SPUTNIK Արմենիա

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ