Արտակարգ դեպք է տեղի ունեցել
«Asiana Airlines»-ի օդանավում, որում եղել է 194 ուղևոր: Yonhap լրատվական գործակալության հաղորդմամբ,
ուղևորներից մեկը բռնել է վթարային ելքի դռան բռնակը, ինչի հետևանքով դուռը բացվել է:
Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 250 մետր բարձրության վրա:
Դեպքից հետո ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա տղամարդուն. արարքի դրդապատճառները պարզվում են: