Ես ընդամենը 14 տարեկան եմ եղել, երբ կորցրել եմ իմ մամային: Ինքը հիվանդ էր, ու մենք գիտեինք որ ամեն ինչ հենց էդպես էլ վերջանալու է:
Ճիշտ ա ես մեծ երեխեն էի, ու ամեն ինչ ավելի լավ եմ հիշում, բայց ստիպված էի համակերպվել էսպես կոչված թազա մամայի հետ, ում հետ ամուսնացավ պապաս մամայիս մահանալուց 4 տարի հետո:
Ինձնից փոքր քուրիկ ու ապերիկ ունեի, ու պապային էլ եմ հասկանում ինքը հաստատ մեզ չէր կարանա տիրություն աներ: Բայց պապայիս երկրորդ կնոջը ես էդպես էլ չկարացա մամա ասեմ: Նախ ինքը արժանի չեղավ դրան, համ էլ չգիտեմ տենց էլ իմ մոտ չստացվեց:

Մի քանի անգամ ինքը կիսակատակով ասել ա, թե իբր չես ուզում ասես, կամ ուրիշի մոտա տենց ծաղրելով ասել իբր չեմ ասում մամա: Բայց ես կամ չլսելու եմ տվել, կամ չեմ խորացել: Ու հիմա չգիտեմ ինչ անեմ: Չեմ ուզում ,որ ապագա ամուսինս իրան վատ զգա, բայց իրա մամային էլ հաստատ իմ մամայի պես չեմ կարա ընդունեմ: Խորհուրդ տվեք ոնց վարվեմ:
