Կոշտուկները չափազանց ակտիվ կյանքի, անհարմար կոշիկների արդյունք են: Ամենից հաճախ կոշտուկներ առաջանում են ոտնաթաթերի մատներին կամ բարձիկին:
Պետք է միշտ հոգ տանել ոտքերի մասին, խնամել, այլապես կոշիկ հագնելը, երկար ժամանակ ոտքի վրա մնալը տառապանքի կվերածվի: Այս բաղարատոմսի միջոցով հնարավոր է ազատվել կոշտուկներից շատ արագ և բավականին արդյունավետ: Ի դեպ, վիճակագրությամբ պարզ է դարձել, որ կանանց մոտ կոշտուկներն ավելի հաճախ են հանդիպում քան տղամարդկանց: Վաննա պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 3 թեյի գդալ սոդա 1 ճաշի գալ քերած տնտեսական օճառ:
Այս ամենը լուծել 1 լ տաք ջրում, եթե դուք վերցրել եք մեծ տարա ապա մեծացրեք բաղադրիչների համամասնությունը: Ոտքերը թողնել այդ լուծույթում 30-40 րոպե: Դիմակ 6 հաբ ասպիրինը մանրացնել, վրան ավելացնել 1 ճաշի գալ ջուր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, խառնել, ստացվում է մածուկ: Քսել ախտահարված հատվածի վրա,
ոտքերը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և հագնել տաք գուլպա: Թողել 10 րոպե այնուհետև լվանալ և ոտքերին կրեմ քսել: Գործողությունը կրկնել շաբաթական 2 անգամ: