Էս նկարն արվել է Նոյեմբերի 18-ին, երբ ես արդեն գժш նոցի ճամփան էի բռնել, ամուսնուցս ոչ մի լուր չունեի… Մենակ հայ զինվորն է մեր անվտանգության միակ երաշխիքը․․․

Էս նկարն արվել է Նոյեմբերի 18-ին, երբ ես արդեն գժш նոցի ճամփան էի բռնել, ամուսնուցս ոչ մի լուր չունեի… Մենակ հայ զինվորն է մեր անվտանգության միակ երաշխիքը․․․

Գոհար Հայրապետյանն իր էջում գրել է.
Էս կյանքի ընթացքում ես համոզվեցի, որ մեզ հիմնականում փոխում են մեր սերերն ու պատ երազմերը: Պատ երազմները առանձնահատուկ դա ժան են փոխում. 1-ին Արցախյանից հետո ցուրտը նենց է մտել ոսկորներս, որ մինչ օրս մրսում եմ, տաքանում եմ միայն +35 ին:

Սակայն գաղափարը, որ հաղթել ես, ամեն ինչ չեզոքացնում էր: Իսկ էս վերջինի պատ երազմից հետո հենց զինվոր եմ տեսնում, ցանկանում եմ վազել գրկել, փեշերս փռել վրան, պաշտպանել, թեև գիտեմ, որ իրենք սաղիցս ուժեղ են:

Եվ ես գիտեմ, որ միայն մի ձև ունեմ դա անելու. ցանկանցած առիթով բարձրաձայնելով խնդիրները, լուսաբանելով դեպքերը, խոսելով բանակի, զինվորի, սպայի, ազատամար տիկի, վետերանի, հաշ մանդամի մասին:

Որ ոչ մենք՝ իբրև հասարակություն, ոչ էլ քաղաքական ուժերը չմոռանան, որ ՀՀ-ն Խաղաղ օվկիանոսում չի գտնվում, կողքներս էլ հայասեր դելֆիններ չեն լող տալիս: Մենակ հայ զինվորն է մեր անվտանգության միակ երաշխիքը: Ինքը կպահի մեզ, կապրենք, չի պահի՝ ոտատակ կգնանք: Մենք էլ պարտավոր ենք դողալ յուրաքանչյուր զինվորի վրա: Կլոր տարի, առանց էտ կամուֆլյաժային պաթոսի:

Էս նկարն արվել նոյեմբերի տասնութի գիշերը, երբ ես արդեն գժա նոցի ճամփան էի բռնել, քանզի կամավոր ճակատ գնացած ամուսնուցս ոչ մի լուր չունեի: Եկավ, գրպանի մեջ տուշոնկի թուղթը՝ վրան ֆլոմաստերով սրտիկ նկարած «Զինվորիս» մակագրությամբ և երկու փ ամփուշտ, որ գերի չընկնի:

Սակայն քանիսը չեկան… Ու էդ ժամանակ հասկացա, որ իբրև հասարակություն մենք պարտավոր ենք միշտ պահանջել, որ ԶՈՒ-ում անհետաձգելիորեն իրականացվեն արմատական բարեփոխումներ: Հանուն մեր զո հված տղաների ու ապագա զինվորների:

#մենքԵնքՄերԲանակը #բանակիԿողքին

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ