Ես ինձ համար մեր գյուղում նստած եմ, սայթերում եմ ման գալիս, մեկ էլ տեսնում եմ մի հատ աղջիկ՝ բավականին սիրուն, ինքն ա ինձ գրել առաջինը։
Դե, կպատկերացնեք արդեն, թե ոնց եմ ոգևորվում, միշտ ես եմ գրել ու միշտ չի, որ պատասխանները ստացել եմ աղջիկներից։ Ամեն դեպքում դե մեղադրելու բան չկա․ ամուսնացած չեմ ու երկրորդ կեսիս եմ փնտրում։
Մի խոսքով՝ էս աղջկը գրեց, որ ուզում է հետս ծանոթանալ ու շփվել, ես էլ չմերժեցի, սկսեցինք խոսել։ Որ ասեմ՝ ընդհանուր բաներ ունենք, չէ։ Ինքը՝ բարձրագույն կրթությամբ, ես՝ չէ, ինքը՝ քաղաքացի, ես՝ գյուղացի տղա։ Չգիտեմ էլ հետը ինչ խոսամ, մեկ- մեկ անգամ ինձ վատ եմ զգում, որովհետև տենց մտքեր չունեմ, սիրուն խոսքեր չգիտեմ։
Եկավ ծնունդի օրը, շնորհավորեցի։ Էդ երեկոյան զանգեց, խոսեցինք, մեկ էլ ասում ա՝ ես քեզ սիրում եմ, արի նշանվենք։ Ասում եմ՝ այ մարդ, ինչի՞, ի՞նչ ա պատահել, ասում ա՝ բան չէ, ուղղակի շատ եմ քեզ սիրում։
Ախր լավ գիտեմ քաղաքի աղջիկներն։ Ով իմանա՝ ինչ խնդիր կա քաղաքում, որ ուզում ա հետս նշանվի։
Մնաց- մնաց, մեկ էլ ասում ա՝ շատ եմ ուզում ձեր գյուղ հարս գամ։ Այ դրանից ավելի շատ կասկածներ մտան մեջս։ Ինչի՞ պիտի էս աղջիկը տենց բան ասեր։
Չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց անեմ, որ հետը կապերը կորցնեմ։ Լավ գիտեմ՝ սա հենց ընենց չէր ուզի իմ հետ խոսեր, հետո էլ ամուսնանար։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;