Էս ամառը իմ ամենասիրած սեզոնն ա, բայց նույնիսկ էս պարագայում շոգին չեմ դիմանում։ Մարդ չի կարա մի քիչ դուրս գա, մի երկու խանութ գնա, երկու ոտք քայլում ես ջուր ես դառնում։
Ուրեմն էսօր դուրս էի եկել խանութներով ինձ մի քանի բան առնելու։ Սենց արագ արագ քայլում եմ, որ հասցնեմ մինչև գործս սկսվի վերջացնեմ։ Սիրտս նենց էր կոֆե ուզում, տեսա մոտակայքում կա , ասեցի մոտենամ վերցնեմ։

Մոտեցա մի շատ բարեհամբույր ժպտերես աղջիկ էր սպասարկողը, իմ սիրած սուրճը ուզեցի, ու մինչև ինքը սարքեց, արդեն պիըտի վերցնեի, մեկ էլ տեսնեմ մոտս մանր չկա, մի հատ 20000-նոց էր: Ասեցի վաայ, մանր չունեմ սենց կստանա՞ք, ինքն էլ թե բա չէէ ճիշտն ասած էդքան մանր չունեմ: ԵՍ խառնվեցի չգիտեի ինչ անեմ, ոչ էն էր կոֆեն թողնեի, ոչ էլ վերցնեի գնայի: Էս աղջիկը ջերմ ժպտաց ասեց ոչինչ վերցրեք, ես հյուրասիրում եմ, երևումա որ շատ հոգնած եք:
Ես շատ ուրախացա էդ լավ վերաբերմուքնից բայց համ էլ ինձ վատ զգացի, ասեցի չէ տենց ոնց կլինի, հեսա գումարս կմանրեմ կբերեմ: Էս աղջիկը բա չէէ հանգիստ գնացեք նորմալա; Սուրճս վերցրի, գնացի գումարը մանրեցի, իրա համար պաղպաղակ գնեցի, բերեցի տվեցի: Ասեցի դու ինձ լավություն արեցիր ես էլ քեզ: Նենց ուրախացավ էդ աղջիկը, ես էլ ինձ շատ լավ զգացի: Այ ժողովուրդ ջան սենց լավ բաներ արեք մեկ-մեկ, մարդկանց օրը փոխեք, դրական լիցքեր տվեք, առանց էն էլ սաղս նամռոտ ֆռֆռում ենք, դրական բաներ են պետք էս կյանքին:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;