Զոքանչիս մի անգամ մամա ասեցի, էնպես հուզվեց, լացեց, որ իմ ասածից ես վտա զգացի: Կինս էր հուշել՝ հնարավորության դեպքում այդպես դիմել նրան: Ինչո՞ւ՝ կհարցնեք ու ինձ կդնեք անտեղյակ ու հիմարի տեղ, չէ՞ որ գիտենք, որ ոչ մի իրեն հարգող փեսա զոքանչին մամա չի անվանում:
Բայց դե լսեք պատմությունս, հետո նոր դատեք: Կինս զոքանչիս երեխան չէ: Զոքանչս երկար տարիներ երեխա ունենալ չի կարողացել ու որոշել է մի երեխա որդեգրել: Մանկատնից ընտրել է կնոջս: Կինս էլ այնքան է լցված նրա հանդեպ հոգատարությամբ ու սիրով, որ շարունակ պնդում է՝ նրան մամա ասենք, որ իրեն լավ զգա: Չէ՞ որ երեխաներ չունի, իրեն այդպես դիմող չունի:
Լսեցի կնոջս ու այդպես դիմեցի զոքանչիս: Այնպես հուզվեց, գրկեց ինձ ու լաց եղավ, որ իմ ասածից ինձ լավ զգացի: Իրոք որ, մի բառով մարդուն հնարավոր է երջանկացնել, ինչո՞ւ չանենք:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;