Զույգ քույրերը կշռում էին 266 և 274 կիլոգրամ… Իսկ հետո որոշեցին նիհարել…

Զույգ քույրերը կշռում էին 266 և 274 կիլոգրամ… Իսկ հետո որոշեցին նիհարել…

Այսօր ներկայացնում ենք զույգ քույրերի ուշագրավ պատմությունը, որոնցից յուրաքանչյուրի քաշը գերազանցել էր 250 կիլոգրամը: Նրանք ընդամենը 29 տարեկան էին այդ պահին, սակայն աղջիկների ընդհանուր քաշը կազմում էր գրեթե 550 կիլոգրամ: Նրանք չունեին անձնական կյանք, ընկերներ, ոչինչ… Միայն ուտելիք:

Ակնհայտ է, որ քույրերի բոլոր խնդիրները սկիզբ են առնում մանկությունից, որը բարեկեցիկ չի եղել: Հայրը թմրամոլ էր, մայրը՝ հարբեցող:

Տանը մշտապես սկանդալներ էին, իսկ Բրենդին ու Քենդին սովոր էին կոծկել սթրեսը ուտելով: Արդյունքում 12 տարեկանում երկուսի քաշն էլ հասել էր 90 կիլոգրամի ցուցանիշին:

Եկավ այն պահը, երբ ծնողները ամուսնալուծվեցին: Մայրը որոշեց վերջ տալ վնասակար նյութեր օգտագործելուն, սակայն սկսեց ավելի շատ ալկոհոլ օգտագործել: Նա չէր խնամում երեխաներին, նորմալ սնունդ չէր պատրաստում, ու աղջիկներն ուտում էին այն, ինչ կար սառնարանում: Իսկ այնտեղ հիմնականում արագ ու վնասակար սնունդ էր:

14 տարեկանում երեխաներն արդեն կշռում էին 130 կիլոգրամ: Նրանց համար շատ դժվար էր, քանի որ դպրոցում ենթարկվում էին ծաղրանքների, իսկ տանը աջակցություն չէին ստանում:

Հետո նրանք սկսեցին խանութում որպես վաճառողուհի աշխատել, որպեսզի գումար ունենան, սակայն անգամ զբաղվածության արդյունքում աղջիկները չէին նիհարում: Նրանց հիմնական սննդակարգը բաղկացած էր ֆաստֆուդից, քաղցրավենիքից, քաղցր գազավորված ըմպելիքներից: Ժամանակի հետ նրանք սկսեցին դժվարություններ ունենալ տանից դուրս գալու հետ կապված, ու հետևաբար էլ չէին կարողանում աշխատել:

 

Երբ քույրերի քաշը սկսեց գերազանցել քառորդ տոննան, նրանք դիմեցին հայտնի հեռուստաշոուներից մեկին, որտեղ օգնում են նիհարել: Բժշկական ցուցումներին համաձայն՝ նրանց վիրահատեցին՝ փոքրացնելով ստամոքսները: Բացի այդ, աղջիկները փոխեցին սննդակարգը, սկսեցին մարզասրահ հաճախել:

Բրենդին հանդիպեց իր կյանքի տղամարդուն, երեխա ունեցավ, իսկ ահա Քենդին նախընտրում է դեռ վայելել ազատությունը, նոր մարմինը: Նա հիմա շատ է ճամփորդում:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ