Բաղադրամասեր Խմորի համար՝ 1200 գ ալյուր, 200 գ հալած յուղ, 15 գ դրոժ, 5 գ աղ, 400 գ ջուր։ Խորիզի համար՝ 800 գ ալյուր, 400 գ շաքարի փոշի, 400 գ հալած յուղ։ Խմորը գրտնակելու համար 100 գ ալյուր։ Խմորը շերտավորելու համար 200 գ հալած յուղ։ Երեսը քսելու համար՝ 4 ձվի դեղնուց։
Պատրաստման եղանակը Խմոր պատրաստել անթթխմոր եղանակով, ծածկել սրբիչով և դնել 30-35 րոպե տաք տեղ։ Խորիզը պատրաստել «Կիրովականի գաթայի» ձևով։ Պատրաստի խմորը գցել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ), գնդել և յուրաքանչյուր գունդը առանձին գրտնակել։ Հետո օխլավել 1,5-2 մմ հաստության շերտերի և վրան յուղ քսել։ Այնուհետև խմորի շերտը երկտակել, նորից գրտնակել և յուղ քսել։
Այդ գործողությունը կրկնել 4-5 անգամ։ Շերտավոր դրոժային խմորը փաթաթել գլանաձև և բաժանել 200 գրամանոց կտորների։ Խմորի յուրաքանչյուր գունդը գրտնակել և դարձնել կլոր բլիթ։ Բլիթի կենտրոնում գնել խորիզը (մոտավորապես 170 գ ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել, հաստությունը պետք է լինի 1,5-2 սմ: Գաթան դնել յուղ քսած թիթեղաթերթի վրա, կարը դեպի ցած, վրան քսել ձվի դեղնուց և մի քանի տեղ պատառաքաղով ծակել։ Գաթան թխել վառարանի տաք ջեռոցում 30-35 րոպե: