Երրորդ տղան ունեցա. նենց բան եմ արել, որ չգիտեմ ամբողջ կյանքում ինձ կներե՞մ, թե ոչ. ծանր վիճակում եմ

Երրորդ տղան ունեցա. նենց բան եմ արել, որ չգիտեմ ամբողջ կյանքում ինձ կներե՞մ, թե ոչ. ծանր վիճակում եմ

Երկու տղա ունեի: Երբ իմացա, որ կրկին երեխաի եմ սպասում, անորոշ վիճակում հայտնվեցի, քանի որ շատ բարդ շրջան էր ինձ համար. ես ու ամուսինս բաժանվում էինք: Ամուսինս չգիտեր, որ երեխայի եմ սպասում: Դրա մասին ասեցի քրոջս, ով արդեն 12 տարի է չի կարողանում երեխա ունենալ: Նա ինձ սկսեց աղաչել, որ երեխային ունենամ ու տամ իրեն: Սկզբում ես չհամաձյնեցի, ասացի, որ դա լինելու բան չէ ու ես պատրաստվում եմ հրաժարվել երեխայից: Բայց հետո ես հասկացա, որ ես ունակ չեմ իմ երեխային հեռացնելու:

Բայց նաև հասկանում էի, որ չեմ կարող նրան պահել, քանի որ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես պատրաստ չեմ: Քույրս ինձ աղաչում-պաղատում էր, որ երեխային ունենամ ու տամ իրեն: Ինքը կպահի որպես մայր, ես էլ միշտ տղայիս կողքին կլինեմ: Ես համաձայնեցի: Երեխաներիս թողեցի ծնողներիս մոտ ու քրոջս հետ մեկնեցի արտերկիր՝ երեխային այնտեղ ունենալու, որ ոչ մեկ չիմանա, որ դա իմ երեխան է:

Մի քանի ամիս անց, երբ երեխան ծնվեց, մենք վերադարձանք: Երբ տեսնում եմ քրոջս երջանկությունը, հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, բայց երբ նայում եմ իմ փոքր տղային՝ մեղքի զգացումը տանջում է ինձ: Ես շատ ծանր վիճակում եմ ու չգիտեմ էլ երբևէ կկարողանամ ինձ ներել նրա համար, որ տղայիս տվել եմ քրոջս: Ու արդյո՞ք տղաս ինձ կների՝ ճշմարտությունն իմանալուց հետո:

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ