Երկրորդ աղջիկն եմ ունեցել, սկեսուրս հետս չի խոսում․ տեսեք ինչ եմ ասել իրեն ու ինչ եմ պատրաստվում անել

Երկրորդ աղջիկն եմ ունեցել, սկեսուրս հետս չի խոսում․ տեսեք ինչ եմ ասել իրեն ու ինչ եմ պատրաստվում անել

Արդեն 6 տարի է ամուսնացած եմ ու երկրորդ անգամ եմ մայր դարձել։ Մի աղջիկ ունեի, երկրորդն էլ է աղջիկ ծնվել ու ես շատ ուրախ եմ դրա համար։ Մենակ թե մեր տանը մի տեսակ նեղված են էդ փաստից։ Ամուսինս ամաչում է ընկերների մոտ ասի, որ երկրորդ աղջիկն է ունեցել, սկեսրայրս գնում-գալիս է ասում է՝ տղա թոռից կարոտ մնացինք, սկեսուրս էլ առավտից իրիկուն քիթ-մռութ ա հետս, նորմալ չի էլ խոսում։

Ես էլ չդիմացա ու բոլորի ներկայությամբ սկեսուրիս մի քանի բան ասացի։ Բան էի հարցնում, մեկ էլ պտտվեց ասաց՝ էն դու, էն քո աղջիկները, գնա ոնց գիտես տենց արա։ Ես էլ ոչ տարա, ոչ բերեցի ասեցի՝ չեմ հասկանում, էս երեխեքին ես հորս տնից եմ բերե՞լ, որ սաղդ քիթ ու մռութ եք անում։ Ինչքան իմ երեխեքն են, էնքան էլ ձեր տղու։ Կարողա՞ ուրիշի երեխեքն են, որ սենց արհամարհում եք։

Կամ ի՞նչ ա նշանակում աղջիկ երեխուց նեղվել, ինչի՞ դուք որ աղջիկ երեխա եք ունեցել ձեր հետ էլ են սենց վերաբերվել ոնց դուք եք ինձ վերաբերվում։ Երեխու սեռը ես չեմ կարա նախօրոք որոշել, ու դա ինձնից կախված չի, նենց որ հարմարվեք․ կամ սիրում եք էս երեխեքին, կամ ես իրանց վերցնում եմ գնամ հորանցս տուն ու դուք իրանց էլ չեք տեսնելու։

Ասածներից հետո տան մթնոլորտը մի քիչ թուլացել է, արդեն էդ թեմայով էլ չեն խոսում, ես էլ ավելի հանգիստ եմ։ Հուսով եմ կհասկանան, որ կարևորը երեխայի սեռը չի, այլ նրա առողջ լինելը։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Այ քեզ լпւր․ Անահիտ Սիմոնյանն ընտրյш՞լ ունի․ Զարմանքից կքшրանաք, երբ իմանшք, թե ով է նա․ Բոլորիդ կողմից հшյտնի․․․

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ