«Երիտասարդ» կարտոֆիլի պատրաստման ամենապարզ բաղադրատոմսը

Առաջարկում ենք պատրաստել գարնանային ամենահամեղ ու պարզ ուտեստներից մեկը։

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ
  • կարագ
  • սամիթ
  • սխտոր
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

1Կարտոֆիլի կեղևը մաքրել, և կարտոֆիլը 10-15 րոպե խաշել:
Կարտոֆիլի ջրի մեջ աղ լցնել:
Երբ գրեթե պատրաստ կլինի, ջուրը դատարկել:
Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, իսկ հետո կարագ ավելացնել:
Կարտոֆիլը լցնել թավայի մեջ և տապակել:

Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ կլինի, կտրատված սխտոր ավելացնել և տապակել:
Մատուցելիս կարտոֆիլի վրա կտրատված սամիթ շաղ տալ: Ցանկության դեպքում համեմել աղով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ