Երեք կանայք՝ սևահեր, խարտյաշ և շիկահեր, աշխատում էին նույն գրասենյակում: Նրանց տնօրենը երիտասարդ, հմայիչ կին էր: Աշխատողները նկատել էին, որ տնօրենը միշտ բոլորից 2 ժամ շուտ է դուրս գալիս գրասենյակից, և այդ օրն այլևս չի վերադառնում:
Մի օր երեք ընկերուհիները որոշեցին նույնպես շուտ դուրս գալ աշխատանքից, քանի որ վստահ էին, որ տնօրենը չի իմանա:
Այդ օրը սևահեր աղջիկը գնաց մարզասրահ և սրճարան:
Խարտյաշ ընկերուհին որդուն շուտ վերցրեց մանկապարտեզից և գնաց հետը զբոսնելու:
Շիկահերն էլ որոշեց զարմացնել ամուսնուն և շուտ գնալ տուն: Բայց ներս մտնելով՝ ննջասենյակից ինչ-որ ձայներ լսեց: Կիսաբաց արեց դուռը և տեսավ…ամուսնուն և իրենց տնօրենին:
Հաջորդ օրը ընդմիջման ժամանակ շիկահերն ասաց ընկերուհիներին.
–Չգիտեմ, դուք ինչ կորոշեք, բայց ես այլևս շուտ դուրս չեմ գալու…Երեկ քիչ էր մնում բռնվեի…
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ
Նախանձից կմեռնեք, երբ տեսնեք նիհարած Շուշան Պետրոսյանի գլամուր նկարները
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;