Երեկ մտա տուն ու լսեցի մորս ու մորաքրոջս խոսակցությունը. աշխարհը փուլ եկավ գլխիս, խելքի չեմ գալիս լսածներիցս

Երեկ մտա տուն ու լսեցի մորս ու մորաքրոջս խոսակցությունը. աշխարհը փուլ եկավ գլխիս, խելքի չեմ գալիս լսածներիցս

Տան միակ երեխան եմ։ Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, հիմա էլ երջանիկ երիտասարդությունս եմ վայելում։ Միշտ ծնողներիս ասում եմ՝ ինչու էլի երեխաներ չեք ունեցել, մայրս էլ պատասխանում է, որ ես իրենց լրիվ հերիք եմ, իրենց ուրիշ երեխա պետք չէ ու իրենք աշխարհի չափ սիրում են ինձ։ Մայրս ու հայրս արտակարգ մարդիկ են ու ինձ շատ են սիրում, միշտ երջանիկ եմ եղել, որ իրենք են իմ ծնողները, մինչև որ լսեցի այն, ինչն ավրեց կյանքս։

Երեկ դասից շուտ տուն եկա։ Իմ բանալիով դուռը բացեցի։ Ոչ մեկ չէր հասկացել, որ տանն եմ արդեն։ Հանկարծ լսեցի մորս ու մորաքրոջս խոսակցությունը։ Մորաքույրս լաց էր լինում,  մայրս էլ նրան սփոփում էր։ Ձայն չհանեցի, շարունակեցի լսել ու այն ինչ լսեցի ինձ ուղղակի սպանեց։ Մորաքույրս մորս ասում էր.

— Ե՞րբ ես ասելու էդ երեխուն, որ ես եմ իրա մայրը, ոչ թե դու։ Ախր մեծ աղջիկ ա, մի օր պիտի իմանա՞ թե չէ։ Ու ես վախենում եմ, որ դա իմանալուց հետո էդ երեխեն ինձ կսկսի ատելու երբեք չի հասկանա, թե ինչու եմ գնացել այդ քայլին։

Մայրս էլ նրան հանգստացնում էր ասելով, որ ես հասկացող ու հավասարակշռված աղջիկ եմ ու ամեն ինչ ճիշտ կհասկանամ։

Աչքերիս առաջ մթնեց, չհասկացա ինչ է կատավում հետս։ Միայն հասկացա, որ մայրս իրականում մայրս չի, մորաքույրս է մայրս։ Վազեցի սենյակ ու պառկեցի  միանգամից ու մինչև հիմա խելքի չեմ գալիս։ Չգիտեմ մորս ասեմ, որ լսել եմ, թե ոչ։ Գլխումս քաոս է, չեմ հասանում ինչ է կատարվում։ Ամբողջ կյանքս մի վայրկյանում փուլ եկավ գլխիս, ամեն ինչ սուտ էր

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ