Դե արդեն ցրտերն ընկել ա, մենք էլ սեփական տանն ենք ապրում։ Էս տարի էլ ահագին վարկ վերցրեցինք վերջապես գազ քաշեցինք ու վարկով ջեռուցման հարց էլ լուծեցինք։ Բերեցինք կաթսա դրեցինք, որ ձմեռը նորմալ ձևով տաքանանք գազ միացնենք։ Ամուսինս սաղ տարի աշխատեց տան պատերն էլ կարգի բերեցինք, տունը մի քիչ տեսքի եկավ։ Որոշել էինք ամուսնուս հետ միասին, որ էլ վերջ փետի վառարան չենք դնելու, թե չէ համ մեր ծախսը անիմաստ կլինի, համ նորմալ սաղ տունը չի տաքանա, համ էլ սաղ պատերը կսևանա արածներս ջուրը կգնա։
Երեկ էս կիսուրս կպավ ամուսնուս, թե բա ցրտերն ընկելա, բերենք փեջը դնենք արդեն։ Ահագին ցախ եմ հավաքել, մի քիչ էլ կառնենք, էս ձմեռ կհանենք։ ԱՄուսինս ասեց, այ մամ ինչ ցախ։ Էտ ցախի փողը կտանք կոմունալ կմուծենք, տունը գազով կտաքաացնենք, սաղ արածներս ջուրը կընկնի եթե էլի փետ վառենք։ Ես էլ կողիքց ասեցի, որ ճիշտա, էդքան ծախս արեցինք, որ նորմալ տաքանանք, տունը էլ չխոնավանա, երեխեքը անընդհատ չհիվանդանան, հո նորից ցախ չենք վառելու։
Մեկ էլ կիսւորս ասեց՝ տո գազն էնքան թանկա, տակից դուրս չեք գալու, փեջը բեր դիր, համ էլ ճաշ մաշն էլ փեջի վրա կեփենք, կխնայենք։ Տան պատերն էլ չի սևանա, էսքան տարի սև էր խի։ Մի խոսքով ահավոր դժվար ա մեխ սերունդին բան հասկացնել ու սովորացնել նոր ժամանակներին, իրանք մեկա ինչին սովոր են դրան են ձգտում, չեն ուզում բարեկեցիկ ապրեն, ցիվիլ ձևով։ Իհարկե ամուսինս, ասեց փեջը մոռացի, մրսում եք գազը կմիցանենք արդեն համ էլ կհասկանանք ինչքանա ծախսում։ Մի քանի ամիսա ոչինչ մի կերպ տակից դուրս կգանք։ Սկեսուրս էլ շատ խիստ նեղացավ էտ որոշման համար, բայց դե կհարմարվի, երբ տեսնի, որ իրոք տաքա տունը։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;