Հրաշքներ լինում են, լինում են նաև մարդիկ, ովքեր գործում են հրաշքներ։ Չարլի Ֆինլեյսոնը, 13-ամյա ամերիկացին, իսկական հրաշքի հեղինակ է։ 3 օր նա պայքարել է հոր կյանքի համար և ի վերջո փրկել նրան։
Օգոստոսին 52-ամյա Դեվիդը իր որդու՝ Չարլիի հետ, սարեր բարձրացան։ Դա առաջին անգամը չէր, և հայր ու տղա պատրաստ էին գրեթե ամեն ինչի, սակայն միշտ էլ լինում չնախատեսված դեպքեր։ Հանկարծ հսկայական քար անսպասելի պոկվեց և գլորվելով տղամարդու վրա՝ գցեց նրան ճանապարհից։ Դեվիդն ընկավ 9մ բարձրությունից։
Նա կորցրեց գիտակցությունը, կոտրվել էին նրա ողնաշարն ու ձախ ձեռքը։
Մոտակա բազան 20կմ հեռու էր։ Ամբողջ հույսը Չարլիի վրա էր։ Որդին լվաց ու մշակեց հոր վնասվածքները, վրան սարքեց, իսկ տուժած հորն էլ փաթաթեց ծածկոցներով։ 2 օր նա սպասում էր, որ մեկը կգա օգնության, իսկ այդ ընթացքում կերակրում և ջուր էր տալիս հորը՝ հանգստացնելով նրան, որ ամեն ինչ լավ կլինի։
–Նա իմ փրկիչն է,- հետագայում պատմեց Դեվիդը լրագրողներին,- պատահարից հետո նա ինձ հետ խոսում էր ամբողջ գիշեր։
2 օր Չարլին դուրս էր գալիս և պտտվում լճի մոտակայքում՝ հույս ունենալով հանդիպել այլ տուրիստական խմբեր։ Երրորդ օրը պարզ դարձավ, որ օգնության համար պետք է ինքնուրույն գնալ բազա։ Չարլին միայնակ պիտի անցներ 20կմ՝ ուսերին 16կգ կշռող պայուսակ հագած, որի մեջ դրված էր նաև հոր կողմից գրված երկտողը՝ իր գտնվելու վայրի մանրամասն նկարագրությամբ։
Չարլիի համար ամենադժվարն էր հորը այդ վիճակում միայնակ թողնելը։
-Ես վախենում էի․․․ մտավախություն ունեի, որ բազայում ոչ ոք չի լինի։ Ես անդադար աղոթում էի։
Բարեբախտաբար, 6կմ անցնեուց հետո, տղան հանդիպեց զբոսաշրջիկների մի խմբի, ովքեր օգնություն առաջարկեցին։ Ի վերջո, Դեվիդին էվակուացրեցին և հասցրեցին հիվանդանոց։
–Նա ամեն ինչ անթերի արեց,- հիշում է Դեվիդը,- մենք միասին երկար տարիներ ենք ճամփորդել, ես ու որդիս հավատարիմ ընկերներ ենք, և հիմա համոզված եմ, որ մեր ընկերությունն ավելի ամուր է, քան գրանիտը, բետոնը․․․