Քորին ու Ջեյմին արդեն 3 տարի է, ինչ միասին են: 28-ամյա աղջիկը չափերով մի քանի անգամ փոքր է ընտրյալից: Քորիի հասակը կազմում է ընդամենը 90սմ: Զույգն արդեն սովոր է անցորդների անհասկանալի հայացքներին:
Ջեյմին գանգատվում է, որ ծնողները չեն ընդունել իրենց միակ որդու կայացրած ընտրությունը: Տղայի մայրը մի ակնթարթում դադարեցրել է որդու հետ շփումը, երբ տեսել է նրա սիրելիին:
—Նրանք ինձ փորձում էին համոզել, որ սխալ եմ, խնդրում էին՝ լավ մտածել, բայց ես համառ գտնվեցի:
-Շուտով Քորին կդառնա իմ կինը… -հպարտությամբ ասում է Ջեյմին:
Իսկ դուք ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր ժառանգի նմանատիպ ընտրությանը: Արդյո՞ք կաջակցեիք նրան թե կվարվեիք Ջեյմիի ծնողների պես: