Երբեք չվիճես ավանակի հետ, մեկ է չի հասկանա․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Երբեք չվիճես ավանակի հետ, մեկ է չի հասկանա․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Երբեք չվիճես ավանակի հետ, մեկ է չի հասկանա․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Երբ տգիտությունը ճչում է, ինտե
լեկտը լռում է․․․

Ավանակն ասում է վագրին․

-Խոտը կապույտ է։

Վագրը պատասխանում է․

-Ոչ, կանաչ է։

Կենդանիների միջև լուրջ վեճ է ծագում, ու չկարողանալով համաձայնության գալ՝ նրանք որոշում են գնալ անտառի արքայի մոտ, որ
պեսզի լուծեն տարաձայությունները։

Հեռվից տեսնելով գահին նստած առյուծին, ավանակը գոռում է․

-Ձեր ընդ գերազա նցություն, ճիշտ չէ արդյո՞ք, որ խոտը կապույտ է։

Առյուծը պատասխանում է․

-Հա, ճիշտ է, կապույտ է։

Ավանակն ուրախանում է ու շարունակում․

-Իսկ վագրը ինձ հետ համա ձայն չէ, վիճում է ու բարկացնում ինձ։ Խնդրում եմ, պատժեք նրան։

Առյուծը հայտարարում է․

-Վագրը 5 տարով կպատժվի․ նա խոսելու իրավունք չի ունենա։

Ավանակը ուրախ-ուրախ թռչկոտ ելով ու երգելով վազում, գնում է․

-Խոտը կապույտ է, խոտը կապույտ է․․․

Վագրն ընդունում է իր պատիժը, բայց որոշում է հարցնել առյուծին․

-Բայց ինչի՞ համար պատժեցիք ինձ, չէ որ խոտը կանաչ է։

-Այո, իսկապես կանաչ է։

-Իսկ այդ դեպքում ինչու՞ եք պատժում ինձ։

Առյուծը պատասխանում է․

-Պատիժը կապ չունի խոտի գույնի հետ։ Դու պատժվել ես նրա համար, որ քեզ նման խիզախ ու անվախ կենդանին ծախսում է ժա-
մանակը՝ ավանակի հետ վիճելու վրա։ Դա էլ բավական չէ, նման հիմար հարցով գալիս ես ինձ մոտ։

Ժամանակի վատագույն վատնումն է՝ հիմարների հետ վիճելը, ում չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը, ոչ իրականությունը, և ով
կարևորում է միայն սեփական համոզմունքների և իլյուզիաների հաղթանակը։

Ժամանակը մի ծախսեք անիմաստ վեճերի վրա։ Հատկապես երբ ձեր դիմաց այնպիսի մեկն է, ում համար կարևոր է միայն իրավացի
լինելը, անգամ եթե նրանք հեռու են ճշմարտությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ