Անունս ասել չեմ ուզում, միայն կնշեմ տարիքս՝ 65 տարեկան եմ։ Ամուսնացած եմ, բայց տարեց լինելով հանդերձ՝ սիրահարվել եմ ուրիշ կնոջ։ Կինս 62 տարեկան է, մենք մեծ որդի ունենք, ով արդեն վաղուց ստեղծել է իր ընտանիքը ու դարձել երկու երեխաների հայր։
Երբ մեր որդին մեծացավ, ամուսնացավ ու առանձնացավ, նկատեցի, որ ես ու կինս օտար մարդիկ ենք։
Հետո երկուսս էլ դուրս եկանք աշխատանքից, ու հասկացա, որ շատ եմ ուզում գյուղ տեղափոխվել։ Թեպետ կինս դեմ էր, կարողացա համոզել նրան, ու մեր խնայած գումարով գյուղում փոքր, բայց լավ ու հարմարավետ տուն գնեցինք։ Ինձ այնքան էր դուրս գալիս այնտեղ․ ամռանը նստում էի դրսում, գիրք կարդում, իսկ կինս չէր կարողանում հարմարվել։ Նա միշտ էլ սիրել է քաղաքի կյանքը։ Անգամ կտրականապես հրաժարվում էր օգնել ինձ հող մշակել, որևէ մի բան ցանել։ Ու ստիպված ամեն ինչ միայնակ էի անում, քանի որ նման պահերին ասում էր, որ իրեն վատ է զգում։
Աշնանը նորից վերադարձանք քաղաք։ Կինս ուրախությունից տեղը չէր գտնում, իսկ ես մի շաբաթից հավաքեցի իրերս ու միայնակ հետ գնացի գյուղ։ Պարզապես այդպես եմ ուզում, գյուղն ինձ ավելի շատ է դուր գալիս։
Հիմա ես ու կինս հազվադեպ ենք հանդիպում․․․
Չգիտեմ էլ, ինչպես պատահեց, բայց ես գյուղում սիրահարվեցի 55-ամյա մի կնոջ։ Սկզբում նա փոխադարձաբար չէր պատասխանում իմ զգացմունքներին, բայց հիմա արդեն մտերմացել ենք։ Ու ես կնոջիցս բաժանվելու որոշում եմ կայացրել, միայն թե վախենում եմ որդուս արձագանքից, ու այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին ոչինչ չեմ ասել։
Հոգուս խորքում մտավախություն ունեմ, որ գուցե սխալ եմ անում, բայց հետո էլ մտածում եմ, որ հարյուր տարի չեմ ապրելու, երևի պիտի լսեմ սրտիս թելադրանքը։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ
Միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այսօր Բրիջիթ Մակրոնը․ հաջորդ տարի նա նշելու է 70 ամյակը
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;