Ես ու իմ ընտանիքը բառիս բուն իմաստով հալածվեցինք մեր կարծիքն արտահայտելու համար ու շարունակում ենք հալածվել ու սպառնալիքներ ստանալ…բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ես ու իմ ընտանիքը բառիս բուն իմաստով հալածվեցինք մեր կարծիքն արտահայտելու համար ու շարունակում ենք հալածվել ու սպառնալիքներ ստանալ…բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Սարգիս Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ դերասանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը, քանի որ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար ,ներկայումս՝ ըստ նրա, ատելության մթնոլորտն է գերիշխում:

«Պ֊ն. Վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու արվեստի ու մշակույթի 60 հայտնի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ…

 

 

Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով:  ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն, և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքի հետ…

Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ… Ցավով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտի գերիշխումը, որն իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է հայհոյանքի, քծնանքի, սպառնալիքի միջոցով՝ երկիրը տանում է կործանման…

Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոցցանցից դուրս հայի հետ շփվել…Պարոն վարչապետ, մենք հայերով ատում ենք իրար… Այս կոնտինգենտը լուրջ հարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյա մտածողությանը՝,էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին… Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա, պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել… Այսօր նրանք Ձեր կողքին են, ես համոզված եմ, որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն(կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար) Վերացրեք սևն ու սպիտակը քանի դեռ ուշ չէ… Մենք մի ժողովուրդ ենք ու միասնական կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմյանց կարծիքը, լսելով առողջ քննադատություն և ուղղակի շփվելով՝ առանց էմոցիաների:

Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի… Սա զուտ անհանգստություն է և սրտացավություն։

Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այսօր Բրիջիթ Մակրոնը․ հաջորդ տարի նա նշելու է 70 ամյակը

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ