Ես շատ հավանական եմ համարում, որ Երեւանի մետրոպոլիտենի եւ այլ օբյեկտների шկшնապաsման մասին կեղծ шհազանգերը կազմակերպողները նպատակ ունեն հանրային դժգոհություն հարուցել իշխանությունների դեմ...Լևոն Բարսեղյան

Ես շատ հավանական եմ համարում, որ Երեւանի մետրոպոլիտենի եւ այլ օբյեկտների шկшնապաsման մասին կեղծ шհազանգերը կազմակերպողները նպատակ ունեն հանրային դժգոհություն հարուցել իշխանությունների դեմ…Լևոն Բարսեղյան

Ես շատ հավանական եմ համարում, որ Երեւանի մետրոպոլիտենի եւ այլ օբյեկտների шկшնապաsման մասին կեղծ шհազանգերը կազմակերպողները նպատակ ունեն հանրային դժգոհություն հարուցել իշխանությունների դեմ, այն հաշվով, թե՝ տեսեք չեն կարողանում կարգուկանոն ապահովել:Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա անտեղի ջանք է արածները, մենք վաղուց տեղյակ ենք, որ կառավարման համակարգում բառդակ է, ամեն օր նորանոր ապացույցներ ենք ստանում:Դեռ չի լսվել ու չի լսվելու հանրային պահանջ իշխանություններին հեռացնելու իշխանությունից հենց այդ ահազանգերի բերումով քաղաքը կաթվածահարելու պատճառով:

Այդ ահազանգերի կազմակերպիչները լավ չեն ուսումնասիրել հայոց պատմությունը ու տեղյակ չեն ամենայն հայոց հարմարվողականության ցուցանիշով մեր համաշխարհային ռեկորդակիր լինելու մասին:Իսկ եթե ենթադրությունս սխալ է, ապա կարող է բթացման գործընթաց լինել՝ մի օր իսկապես մի բան պաjթեցնելու եւ իսկապես իրար խառնելու նպատակով: Էն վախկոտ հովվի պատմության պես, որ ամեն օր սարից գոռում է, թե հասեք՝ գելն եկել, ոչխարն է ջարդում, գեղացիք ամեն անգամ ելնում հասնում են սար, տեսնում են՝ բան էլ չկա, մի օր իսկապես վրա են տալիս, գեղացիք ալարում են ելնեն սար, գելն իսկապես գզում է հոտը:

Մենակ թե չգրեք՝ էնա՝ «Սուրամլուն» պաjթեցրին, կբլոկեմ:Ավելի ախմախ սցենար էլ կարող է լինել, մի օր ռազմավարական դաշնակիցն ասում է,-Մեծաթիվ հպատակ ունեմ ձեր կողմերում (ու միայն վերջերս եկածները չեն, այլեւ իր անձնագրով բազմաթիվ հայորդիք), չեք կարողանում անվտանգություն ապահովել, հմի էլ ես էմ ապահովելու, կողքի քաշվեք:Բայց ես հակված եմ մնում առաջին տարբերակին: Մնում է ծնրադիր աղոթել, որ իշխանությունը նման ահազանգերի կառավարման ավելի իմաստուն լուծումներ գտնի: Մի գառ ինձնից:վարաքուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ