Ես հորս ծերանոց եմ հանձնել. իմանալով իմ պատմությունը՝ հույս ունեմ, որ ինձ կհասկանաք

Ես հորս ծերանոց եմ հանձնել. իմանալով իմ պատմությունը՝ հույս ունեմ, որ ինձ կհասկանաք

Ինձ շատ են հոգնեցրել խելացի խորհուրդ տվողները, ովքեր բարկանում են, որ ես հորս ծերանոց եմ հանձնել: Այո, ես դա արել եմ, և բոլորովին էլ չեմ զղջում:

Կարծու՞մ եք, անշնորհակալ զավակ եմ…կարդացեք իմ պատմությունը:

Ես մեծացել եմ սովորական ընտանիքում, նույնիսկ այսպես կոչված՝ բարեկեցիկ: Հայրս ոչ ծխում էր, ոչ խմում: Սակայն մինչ դեռահասության տարիքը ես լավ էլ գիտակցում, որ հայրս ինձ չի սիրում: Չէի հասկանում, թե ինչի համար է նա ինձ այդպես վերաբերվում:

Ոչ, նա ինձ վրա երբեք ձեռք չի բարձրացրել, բայց փոխարենն այնպես էր գոռում, որ մեր տան պատերը դողում էին: Ամեն ինչում միշտ ես էի մեղավոր՝ լիներ դա վեճ ծնողներիս միջև թե աշխատավայրում առաջացած խնդիրներ:

Մի օր էլ նա կոտրեց հեռախոսս,միայն նրա համար, որ ես միաժամանակ երաժշտություն էի լսում և դասերս անում:

Նա երբեք ժամանակ չուներ ինձ համար: Հայրս ներկա չէր նույնիսկ իմ ավարտական երեկոյին: Ես գիտեի, որ երբ գամ տուն, նա ինձ վրա բարկանալու է, որ ուշ եմ վերադարձել:

Հիշում եմ, որ 17 տարեկանում ցանկանում էի ամռանն ինչ-որ տեղ աշխատել, բնականաբար, նա արգելեց: Ինչպես միշտ գոռաց և փակեց դուռը:

Ես արդեն 9 տարի ամուսնացած եմ, որդիս այս տարի կդառնա 7 տարեկան: Սակայն հայրս միշտ դեմ է եղել մեր հարաբերություններին այն պատճառով…որ ամուսինս չի ծառայել բանակում:

 

 

5 տարի առաջ մենք պատրաստվում էինք վերանորոգել մեր տունը: Մայրս ասաց, որ փորձեմ հաշտվել հորս հետ՝ խնդրելով նրան մեզ օգնել: Սակայն ի պատասխան իմ խնդրանքի՝ հայրս մեզ վիրավորեց և դուրս հանեց: Դրանից հետո նա 3 օր շարունակ գալիս էր մեր տուն, որպիսի ասի, թե մենք որքան անուղեղ և տկար ենք:

Արդյունքում ես ու ամուսինս ինքներս ամեն ինչ արեցինք:

Ես իսկապես շատ անգամներ եմ փորձել նրա հետ լեզու գտնել, բայց արդեն հոգնել եմ թակել այն դուռը, որը երբեք չի բացվի իմ առջև…

Ինձ համար արդեն միևնույնն է:

Անցյալ տարի մահացավ մայրս, իսկ հորս առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ես տարա նրան ծերանոց: Ես իհարկե կկատարեմ բոլոր անհրաժեշտ վճարումները, սակայն ինքս երբեք չեմ խնամի նրան:

Похожее изображение

Եթե դուք չփոխեցիք ձեր կարծիքը և ինձ շարունակում եք անշնորհակալ համարել, ապա գուցե հենց այդպես էլ կա…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ