Ես ընդամենը մեկ տարեկան եմ էղել, երբ ծնողներս ավտովթարից կյանքից հեռացել են ու ես մնացել եմ տատիս խնամքին: Կյանքս իրականում շատ դաժան սկիզբ ա ունեցել՝ ինձ թողելով առանց ծնողների, բայց ես մնացել եմ տատիս խնամքին, ով ամեն հնարավոր ու անհնարին ձևով արել ա ամեն բան, որ ես երբեք ոչ մի բանի կարիք չունենամ:
Տատիս ինձ տվել ա անսահման սեր ու գուրգուրանք, բերանից կտրել ա, ուսման ա ինձ տվել ու դա ես չեմ կարա չգնահատեմ: Ես էլ արել եմ ամեն բան, որ արդարացնեմ իրա հույսերը:
Հիմա ամուսնացել եմ արդեն, տատիիս խնդրել եմ, որ գա ու մեր հետ ապրի, որովհետև ես իրան մենակ չեմ թողնի երբեք: Հիմա առաջնեկիս եմ սպասում ու ուզում եմ, որ տատիս էլ իրա գուրգուրանքն ու սերը տա ծոռնիկին:
Ճիշտ ա ես չեմ կարողացել վայելել ծնոնղներիս սերը, բայց շնորհակալ եմ, որ ունեմ տատիկ, ով ինձ նման մարդ ա մեծացրել ու դաստիարակել՝ տալով իր ողջ սերն ու ջերմությունը
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;