Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը:
ՀՀ նախկին ոստիկանապետն ասել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ապա խոսել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) մասին: «Մի կերպար կա, որը նստած ա Ամերիկայում ու վարկաբեկում ա բոլորին էս երկրում.

դա Վարդան Ղուկասյան երևույթն ա՝ Դոգ մականունով, որը նախկինում եղել ա մեր աշխատողը և որին ես վռնդել եմ արվամոլության համար՝ իր աշխատասենյակում։
Ա՛յ նրա արած հայտարարությունների քողի վրա ա հարուցվել ա այս քրգործը»,- ասել է Գասպարյանը:

