Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է տպավորիչ գրառում՝ ամենաանտակտ հարցի մասին, որը հաճախ են տալիս կանանց։ Գրառումը հաշված ժամերի ընթացքում տարածվել է ողջ համացանցում։
Ահա մի կին է, 30 տարեկան, երեխաներ չունի
-Ի՞նչ ես սպասում, ու՞մ ես սպասում,-հարցնում են հարազատներն ու մտերիմները,- ժամանակն անցնում է։ Նայիր տես, ուշ չլինի․․․
Նա ինչ-որ որ բան է պատասխանում՝ կամաց ու անհասկանալի․
-Կմտածեմ․․․ դեռ պատրաստ չենք։
Իսկ միայնակ մնալով՝ սկսում է արտասվել։
Որովհետև արդեն 4 անգամ հղի է եղել ու կորցրել է երեխային։ Որովհետև արդեն 5-րդ տարին է, ինչ ամուսնու հետ երազում են երեխայի մասին։ Որովհետև ամուսինն արդեն ունի երեխաներ առաջին կնոջից, և այլևս չի ուզում։ Որովհետև միայն արհեստական բեղմնավորում կլինի անել, իսկ գումար չունեն։ Որովհետև ամուսինն անպտուղ է, բայց համաձայն չէ դոնորի ծառայության։ Որովհետև ընկերուհին արդեն երրորդ երեխային է ունենում, իսկ ինքը դեռ մեկին էլ չի կարողանում։ Որովհետև աշխատավայրում երեկ արդեն երրորդ կոլեգային ճանապարհեցին դեկրետ։ Որովհետև նա դեռ չի հասցրել հանդիպել այն մեկին, ում կցանկանար տեսներ իր երեխայի հոր կարգավիճակում։
Ահա մի ուրիշ կին, 34 տարեկան է, 5 երեխա ունի
-Էլի՞․․․ Որտե՞ղ ես այդքանին պահելու, – զարմանում է հարևանուհին։
-Ռեկորդներ ես սահմանում,-ծիծաղում է ընկերուհին։
-Ձեր ֆուտբոլային թիմն եք ուզում ստեղծե՞լ,-կատակում են անցորդները։
Կինն ինչ-որ բան է պատասխանում՝ կիսակատակ, բայց հետո տխրում է, գուցե արտասվում։
Որովհետև նա հղի է վեցերորդ երեխայով և հասկանում է, որ ծաղրանքների պակաս շուտով չի զգա։ Որովհետև մանկուց երազել է մեծ ընտանիքի մասին և չի հասկանում, թե ինչու է շրջապատին այդքան հուզում իր կարգավիճակը։ Որովհետև հանուն երեխաների նա զոհաբերել է իր կարիերան։ Որովհետև շատերը կասկածում են, որ նա երեխաներ է ունենում հանուն նյութական շահի։ Որովեհտև հոգնածությունից գանգատվելու իրավունք չունի, քանի որ ի պատասխան դրան կասեն․ – Պետք չէր այդքան երեխա ունենալ։ Որովհետև ինքն էլ լիովին վստահ չէ, որ լավ մայր է և երեխաներին բավարար ժամանակ է հատկացնում։ Որովհետև արդեն 7-8 տարի չի գնացել երեկույթների՝ գտնվելով հղիություն-ծննդաբերություն-կերակրում պարփակված շղթայի մեջ։ Որովհետև ամուսինը պահանջում է ևս մի երեխա ունենալ, իսկ նա էլ ուժ չունի։
Ահա ևս մի կին, 40 տարեկան, մի երեխա ունի
-Իսկ ե՞րբ եք երկրորդին ունենալու,- հարցնում է մայրը։
-Բա տենց ո՞նց կլինի, – զարմանում է ընկերուհին։
-Երևի էլ չի ստացվու՞մ, – հետաքրքրվում է հարևանուհին։
Նա կպատասխանի, որ իրենց մի երեխան էլ է բավական, բայց հետո թաքուն կարտասվի։
Որովհետև այդ մի հղիությունը հրաշքով է եղել։ Որովհետև երեխան վաղուց է երազում քույր կամ եղբայր ունենալու մասին։ Որովհետև առաջին ծննդաբերության ժամանակ նա զրկվեց երկրորդ երեխա ունենալու հնարավորությունից։ Որովհետև երեխան հիպերակտիվ է, և նա չի դիմանա երկորրդին։ Որովհետև նա ամուսնալուծվել է, էլ ումի՞ց երկրորդ երեխա ունենա։ Որովհետև հիասթափվել է մայրությունից, սակայն ամաչում է խոստովանել՝ նույնիսկ ինքն իրեն։ Որովհետև ընտանիքը մի կերպ է գոյատևում փոքր աշխատավարձով։
Նմանատիպ կանյաք շատ շատ են։ Նրանք մեր հարևանուհիներն են, ընկերուհիները, կոլեգաները․․․ Նրանց պետք չէ ոչ մեր ուշադրությունը, ոչ էլ խորհուրդը, մինչև որ ինքները չխնդրեն։
Եվ եթե տենչում եք մի կնոջ հարցնել նրա երեխաների քանակի մասին, հիշե՛ք․ ԴԱ ՁԵՐ ԳՈՐԾԸ ՉԷ։