Գյուղից եկավ քաղաք ամուսնանալու նպատակով, որ փախչի գյուղի կյանքից ու դժբախտացավ

Գյուղից եկավ քաղաք ամուսնանալու նպատակով, որ փախչի գյուղի կյանքից ու դժբախտացավ

Հայրս բավականին հարուստ ընտանիքից է եղել ,պապիս շատ աշխատող մարդ էր , իսկ հորս անսահման էր սիրում։Սեր, որը կործանեց հայրիկիս ու հետագայում մեզ։

 

Պապիս միշտ ապահովել էր հայրիկիս բոլոր ծախսերը տվել անհոգ կյանք դե դրան նաև տատս էր նպաստել ինչի պիտի իրենց տղեն գնա աշխատի ինչի կարիք ունի ապահով ապրում է։

Մայրս գյուղի մի աղջիկ ով քաղաք էր եկել սովորելու, բայց իրականում ամուսնանալու նպատակով ,ով հոգնել էր գյուղի կյանքից ու միակ ցանկությունը քաղաք ամուսնանալն էր։ Հայրս ու մայրս ընկերություն են անում, բայց հայրս զուգահեռ նաև մի քանի աղջկա հետ էլ է խոսում ու մի օր որոշում որ պիտի ամուսնանա ։ Ընկերուհիներին հերթով ամուսնության առաջարկություն է անում մերժում են,մերժում են մի պարզ պատճառով քանի որ ճանաչում էին տատիկիս, թե որքան էգոիստ եսամոլ կին է։ Մի օր էլ որոշում է մայրիկիս հետ ամուսնանա, դե տատիս երբեք գյուղից աղջիկ չէր ուզի ու հայրս մորս ասում է դու քո ոտքով արի մեր տուն։

18 տարեկան երեխա, ով խաբնվում է քաղաքին, փողերին ու էլ ոչինչ իրեն հետաքրքիր չէր։ Տատիս սկսում է իշխել մորս ՝ ամեն օր հիշեցնում թե որտեղից է մայրս եկել իրենց տուն, հայրս շարունակում է ապրել իր անհոգ կյանքով իր ընկեր-ընկերուհի ու երբ մայրս փորձում է խոսի, բոլորը հիշեցնում են, որ ինքն է իր ոտքով եկել ու եթե դժգոհ է, կարող է գնալ։

Ամբողջ կյանքում մայրս երջանիկ չեղավ։ Մի ամուսնացեք միայն նրա համար որ գյուղից գաք քաղաք։ Միգուցե գյուղում ավելի սիրված ու երջանիկ լինեք, քան քաղաքում։ Մի ամուսնացեք միայն ֆինանսի՝ համար դրա մեջ երջանկություն չկա,մի ամուսնացեք ու գնացեք մի տուն հարս՝ որտեղ ձեզ դեռ չեկած չեն ընդունում։ Հետագայում այդ խալխլված ընտանիքում երեխաներ են ծնվելու ու դուք դառնալու եք այդ երեխաների հույսը հավատը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ