Աշխարհի խոշորագույն վիրաբույժներից մեկը՝ պրոֆեսոր Ֆյոդոր Գրիգորևիչ Ուգլովը, 103 տարի է ապրել։ Նա «կյանքի բոլոր իրավիճակների համար սննդակարգ ունի» և խստորեն պահպանել է այն։
Պրոֆեսոր Ուգլովը նաև ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես Եվրոպայում աշխատող ամենատարեց վիրաբույժ։ Պողպատե առողջություն և երկար կյանք ունենալու համար նրա խորհուրդները․ 1. Առողջության հիմնական թշնամին քիչ շարժվելն է։ Շատ շարժվենք և շատ մտածենք։ 2. Ալկոհոլից և ծխախոտից վերջնական
ձերբազատվելը։ 3. Սահմանափակ սնունդ. պետք է վերացնել ճարպակալումը։ 4. Առնվազն 7-ժամյա քուն։ Ահա և պրոֆեսոր Ուգլովի սննդակարգը, որը մաքրում է օրգանիզմը։ Վիրաբույժի խոսքերով՝ կարևոր է ոչ միայն սնունդը, այլև սնվելու ժամը։ Ահա թե ինչ է նա առաջարկում օրգանիզմը մաքրելու համար.
1. Առավոտյան Առանց շաքարի սև սուրճ կամ թեյ Այնուհետև ուտում եք պինդ խաշած ձու և ութ հատիկ սև սալորաչիր, որը պետք է գիշերը դնեք ջրի մեջ։ 2. Ճաշին 200 գրամ խաշած հավ և առանց ճարպի խոզի միս կամ ձուկ, նարինջ, 100 գրամ թարմ կամ եփած կաղամբ, որը կարելի է փոխարինել գազարով։ 3. Սնունդ ընդունելու միջակայքերում պետք է 30 գրամ պինդ պանիր ուտել, խնձոր կամ նարինջ։ 4. Ընթրիքին Մեկ բաժակ կեֆիր կամ թթու կաթ։ Դիետան տասը օր է տևում և հրաշալի արդյունքներ է տալիս։