Ալեքս Սամսոնի Ավանեսյան . Ծնվել է 2001թ. ապրիլի 4֊ին , Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քերթ գյուղում, բնակվում էր ք. Ստեփանակերտում Սախարովի փողոց շենք 2 բնակարան 3 հասցեյում ։ 2006թ վեց տարեկանում ընդունվել է Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան N- 9 հիմնական դպրոց, որն ավարտել է 2015֊16թթ. ուս. տարում ։
Ուսման տարիներին իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ , կարգապահ և խելացի աշակերտ ։ Սիրված ու հարգված էր , թե ուսուցչության կողմից , թե ընկերական շրջապատում ։
Բարձր գնահատականերով ավարտելով վերոնշյալ դպրոցը ՝ 2017թ ուսումը շարունակել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի անվան պետական համալսարանի , Տնտեսաիրավագիտության ֆակուլտետի <<Հաշվապահական հաշվառում և աուդիտ>>բաժին ։Սովորելու տարիներին աչքի է ընկել բազմակողմանի գիտելիքներով ու լայն հետաքրքրություններով ։
Շատ նպատակասլաց էր , կենսուրախ , բարիացական , հարգում էր իրենից մեծերին և բոլորի սիրելին էր ։Փոքր տարիքից աչքի էր ընկնում սպորտի հանդեպ առանձնահատուկ սիրով ։
Հինգ տարեկանից հաճախել է ԼՂՀ Ազգային Ավանդական Կարատե֊Դո ֆեդերացիայի կողմից մայրաքաղաքի N-8 դպրոցում անցկացվող մարզումներին և հասել լավագույն արցունքների ։ Վեց տարեկանում հաջողությամբ հանձնելով անձնական, ֆիզիկական, հոգևոր կարողությունների ստուգման քննությանը ՝ պարգևատրվել է դիմումով ։ Ինչը հաստատում է , որ նա կատարել է միջազգային ֆուդոկան կարատեյի կանոնադրությունում նշված բոլոր պայմանները ։ Մարմնի, մտքի և ոգու կատարելության ձգտումը՝ հետագայում նրան բերեց նոր հաջողություններ ու հասցրեց նորանոր բարձունքների ։
2007֊2010թթ. մրցանակային տեղեր գրավելու համար արժանացել է բազմաթիվ դիպլոմների, մեդալների ու այլ պարգևների, ոչ միայն ԼՂՀ. Ազգային Ավանդական Կարատե ֊Դո ֆեդերացիայի , այլ ՀՀ <<ԿԵՆՏՐՈՆ >> Ազգային Ավանդական Կարատե ֊Դո ֆեդերացիայի կողմից ։
Հայրը ՝ Սամսոն Ռոմիկ Ավանեսյանը աշխատում էր HALO TRUST կազմակերպությունում, որպես սակրավոր ։ 2018թ. մարտի 29֊ին իր առջև դրած առաջադրանքը կատարելիս , Մարտակերտի շրջանի Հին Ղազանչի կոչվող տարացքում, հակատանկային ականի պայթյունից մահացել է։
Ալեքսը ուներ շատ երազանքներ , բայց հոր մահը շատ ծանր հարված էր նրա համար , կիսատ մնացին նրա բոլոր երազանքները ։Հոր մահից հետո Ալեքս Ավանեսյանի մոտ ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, մասնավորապես <<Սրտի արյունատար անոթների անբավարարություն >>։
Անկախ առողջական վիճակին, Ալեքսը որոշեց իր զինվորական պարտքը տալ հայրենիքին ։ 2020թ . օգոստոսի 1֊ին զորակոչվել է ՊԲ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ։
Ծառայել է ԱՀ ՊԲ ԶՈՒ. N-25918 <<ԱՐԱ ԼԵՌ>> զորամասում , զբաղեցնելով զորամասի ՄՄ ֊21 <<ԳՐԱԴ >> ռեակտիվ հրետանային մարտկոցից առաջին , ԲՄ֊21 հաշվարկի նշանառուի պարտականությունները ։ Կարճ ժամկետում տիրապետելով մասնագիտական հմուտությունների՝ պարտքի և պատասխանատվության բարձր գիտակցումով , 2020թ. սեպտեմբերի 27֊ին բռնկված ԱՐՑԱԽ֊ադրբեջանական 44֊օրյա պատերազմի ժամանակ, նա արդեն նշված զորամասի ՄՄ ֊21 ռեակտիվ հրետանային մարտկոցի առաջին ԲՄ֊21֊ի նշանառու էր ։ Մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին , հմուտորեն կատարել է իր առջև դրված մարտական բոլոր խնդիրները , թշնամուն հասցնելով բազմաթիվ վնասներ ։
Ձերք բերած տեսական և գործնեական գիտելիքների ու հմտությունների շնորհիվ , կարողացել է ճիշտ կատարել մարտական գործողությունների ընթացքը ։ Վերադաս հրամանատարության կողմից արժանացել է բազմաթիվ խրախոսանքների, իսկ մարտական գործողություններում , ցուցաբերած արիության և խիզախության շնորհիվ արժանացել է << Արիության համար >> մեդալի ։
Անմահացել է Հոկտեմբերի 2֊ին , մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Դաշքեսանի շրջանում , թշնամու կողմից բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքից արձակած արկի պայթյունից , բեկորային ծանր վնասվածք ստանալու հետևանքից ։
Ալեքսի մարմնի մի փոքր մասնիկ հասավ իր ընտանիքին ԴՆԹ թեստի օգնությամբ ։
ԱԼԵՔՍԸ մոր , եղբոր , քրոջ և փոքր եղբոր միյակ հույսն ու լույսն էր , բոլորի թև ու թիկունք էր , նա ընդամենը ապրեց 19 գարուն ։ Հողարկավորված է ԱՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում , իր հայրիկի կողքին ։ Հետմահու ԱՀ նախագահ ՝ Ա. Հարությունյանի հրահանգով 2020թ սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ ՊԲ ԶՈՒ N- 25918 զորամասի ՄՄ ֊21 <<ԳՐԱԴ >> ռեակտիվ հրետանային մարտկոցից առաջին , ԲՄ֊21 հաշվարկի նշանառու ՝ շարքային ԱԼԵՔՍ ՍԱՄՍՈՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայության >> մեդալ ։ Զոհվել է հանուն հարազատ ԱՐՑԱԽԻ։
Արցախի 44-օրյա պատերազմի ֆեյսբուքյան էջից։