Արդեն մեծացել եմ, բայց ինչ անեմ իմ ճակատագիրն էլ երևի մենակ մնալն էր: Չստացվեց կյանքս դասավորեի, ընտանիք կազմեի: Հիմա ապրում եմ ախպորս ընտանիքի հետ, իմ հայրական տանը: Ախպերս էլ շուտով տղուն կամուսնացնի, նշանված են: Շատ լավ աղջիկ ա: Ես էսքան տարիա հարս ունեմ, բայց իրար հետ երբեք խնդիր չենք ունեցել, միշտ ջան ասել, ջան լսել ենք:
Էն օրը էս աղջիկը եկել էր հյուր: Ինքն ու հարսս խոհանոցում էին, սուրճ էին դնում ու զրուցում: Ախպորս հարսն ասում էր, դե առանձին ապրելը միշտ էլ ճիշտա, անկախ պայմաններից ու իրավիճակից, իմ հարսն էլ ասում էր, դե հա, բայց հնարավորությանդ պիտի նայես: Հետո էս աղջիկն ասեց, թե մի քիչ ես նեղվում եմ, որ մտածում եմ երեք կին պիտի լինի տանը, խոհանոցում, դա իմ համար անընդունելի ա: Հլը դու սկեսուրս ես, բայց չեմ պատկերացնում, սաղ կյանք հորքուրի հետ ոնց պիտի ապրենք: Հարսս էլ ֆռաց ասեց, ես ոնց եմ ապրել, ես որ դիմացել եմ, դու էլ կդիմանաս, մինչև Աստված առաջ կառանձնաք:
Էտ խոսակցությունը լրիվ պատահական լսեցի ու ներս չմտա էլ, գնացի իմ սենյակ ու արցունքներս ինքն իրան գլորվեցին: Ինձ ահավոր ավելորդ զգացի, ոնց որ բեռ լինեի իրանց վրա: Ինչի պիտի սենց լիներ իմ ճակատագիրը, որ հետն էլ ոչ մեկի նեղություն չտամ, բայց ավելորդ համարեն ինձ: էտ ամեն ինչից հետո, որոշեցի ասեմ մերոնց, որ տունը ծախենք, ամենքս մեր բաժինը վերցնենք ու տուն առնենք: Համ ջահելները կառանձնանան, իրանց սրտով կլինի, համ էլ ես իմ անկյունը կունենանամ ու ոչ մեկի նեղություն չեմ տա: Որոշել եմ խոսեմ ախպորս հետ ու տենց էլ անելու եմ:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;