Աստված կա․․․ անձրևոտ օր էր, խանութը շուտով պիտի փակվեր․․․ այդ երկու գնորդները վերջին վայրկյանին մեր մաքրուհուն ստիպեցին արտասվել

Աստված կա․․․ անձրևոտ օր էր, խանութը շուտով պիտի փակվեր․․․ այդ երկու գնորդները վերջին վայրկյանին մեր մաքրուհուն ստիպեցին արտասվել

Երբ ուսանող էի, կես դրույքով աշխատում էի կենցաղային տեխնիկայի խանութում։ Տարբեր գնորդների եմ հանդիպել։ Կային հանգիստ ու հաճելի մարդիկ, սակայն երբեմն լինում էին աննկարագրելի անամոթ ու համառները։ Բայց մի դեպքի ականատես եղա, որ երբեք չեմ մոռանա։

6

Գարնանային անձրևոտ օր էր։ Անձրևոտ՝ մեղմ է ասված։ Քաղաքում կարծես ջրհեղեղ լիներ։

Մեր մաքրուհին տարեց կին էր։ Այդ օրը, բնականաբար, շատ աշխատանք ուներ։ Չնայած նրան, որ գնորդները քիչ էին, միևնույնն է, ամեն այցելու ակամա կեղտոտ թաց հետքեր էր թողնում ողջ սրահում։

Կինն օրվա ավարտին այնքան էր հոգնել, որ իրեն մի կերպ էր պահում ոտքի վրա։ Խանութը պիտի փակվեր 30 րոպեից։ Մաքրուհին արդեն մաքրել-փայլացրել էր ամբողջ սրահի հատակը և նստել էր, որ մի քանի րոպե հանգստանա՝ հույս ունենալով, որ այլևս գնորդներ չեն գա։

Սակայն հանկարծ դուռը բացվում է և ներս են մտնում երկու բարձրահասակ, ամրակազմ տղամարդիկ՝ թաց ու ցեխոտ կոշիկներով։ Սկզբում նրանք նայեցին մաքուր հատակին, հետո տեսան տանջված դեմքով մաքրուհուն ․․․ հանեցին կոշիկները, և առաջ եկան։

Уборщицы не люди? Почему к ним такое отношение (история одной ...

Մենք շշմած էինք նրանց արարքից։ Լուռ նայում էինք տղամարդկանց, ովքեր առանց կոշիկի կանգնած մեքենայի փոշեկուլ էին ընտրում։ Մաքրուհին չկարողացավ զսպել արցունքները․ մոտեցավ ու շնորհակալություն հայտնեց։ Մենք նույնպես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ