Աստղագուշակ ապրիլի 24-ից 30-ի համար․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկզբին դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ կնկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված, նրանց վրա տպա վորություն թողնելն էլ դժվար չի լինի: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Չի բացառվում դուք շահավետ գործարքներ կնքեք, մե ծացնեք ձեր եկամուտները:Ավելի ուշ կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ շրջան կգա, կշփվեք մարդկանց հետ, որոնց կարծիքը կարևոր է ձեզ հա մար: Կարելի է խոսել ոչ միայն աշխատանքի և բիզնեսի, այլև ընտանեկան գործերի կամ անձնական կյանքի մասին: Որոշակիություն կհայտնվի, որի կարիքն ունեիք, և դուք կկարողանաք ապագային վերաբերող կշռադատված որոշումներ ընդունել:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն սովորողների համար: Այդ հատվածում դուք շատ ուշադիր կլինեք, արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է: Բացի այդ, ձեր նոր գիտելիքներին արագ կիրառում կգտնվի:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ: Ուշադիր պիտի լինեն հատկապես այդ հատվածում ուղևորությունների մեկնել պատրաստվող, ֆիզիկա կան աշխատանքով զբաղվող կամ նոր գործիքների հետ աշխատող Ցուլերը: Բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, իսկ դա նշանակ ում է, որ ճանապարհին լուրջ խնդիրներ ու անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Փորձված համախոհների աջակցությամբ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Ժամանակ կարող են պահանջել ընտանեկան գործերը, չի բացառվում ավագ հարազատները ձեր օգնության կարիքն զգան:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Դուք հաջողությամբ կավարտեք բարդ գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կզարմանաք, թե որքան է հեշտացել շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ նոր ծանոթները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց դուր կգաք ու հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Այս հատվածում սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ՝ ընկերական կամ սիրային: Ինտուից իան կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք, և դուք անպայման կլսեք նրա հուշումները: Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, բայց դուք սխալներ չեք անի ու կհասցնեք ծրագրած ամեն ինչ:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման, կարևոր հարցերի մասին մտորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Հենց դիտողունակությունը կօգնի ձեզ մյուսներից վաղ գլուխ հանել լուրջ խնդիրներից, մրցակիցներին էլ հետևում թողնել: Չնայած հոգսեր քիչ չեք ունենա, դուք անպայման ժամանակ կգտնեք հանգստի, մտերիմների հետ շփ վելու և ընտանեկան գործերի համար: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ աջակցության համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթվա սկիզբն անհանգիստ, բայց ոգեշնչող կլինի: Նոր գաղափարներ կհայտնվեն, և ամենատպավորվող Խեցգետինները դրանցով գրավված կլինեն: Սակայն համարձակ մտահղացումների իրագործմանն անցնելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք, գործողությունների ծրագիր կազմեք, ամեն ինչ կշռադատեք: Մի շտապեք, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու համար: Հին ծանոթների հետ խորհրդակցելն էլ օգտակար կլինի. նրանք պիտ անի հուշումներ կանեն: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, որոնք բարդացնում էին ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Դա միանգամից տեղի չի ունենա, բայց դուք չեք հանձնվի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձ նական հարաբերությունների տեսանկյունից: Ձեր բարյացակամ լինելը շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում իրենց ձեզանից հե ռու էին պահում, իրենք կանեն մտերմանալու առաջին քայլը: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Որոշ Խեցգետիններ կլսեն խոսքեր, որոնց վաղ ուց էին սպասում:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթվա սկզբին դժվարությամբ ինքներդ ձեզ կստիպեք ինչ-որ բան անել: Շատ մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու գայթակղությունը: Բայց հիմա դուք չեք կարող ձեզ նման բան թույլ տալ: Ինտուիցիան կհուշի, որ պետք է գործել, և այն չի սխալվի: Այնպես որ հավաք եք ուժերն ու իսկապես կարևոր գործ ստանձնեք: Առաջին քայլերն ինքնուրույն արեք, ու շուտով կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր խնդիրների լուծումը:Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Կհեշտանա կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը, կհաջողվի արագ պայմանավորվել նոր գործընկերների հետ: Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի նաև անձնական հարաբ երություններում: Բայց այստեղ պիտի ավելի համբերատար և ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթվա առաջին օրերին դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին: Բայց կարևորի մասին մոռանալ ու պահի ցանկություններին հետևել չարժե: Աշ խատեք պահել ավելի վաղ տված խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք ձեզ վրա հույս են դրել: Չմտածված արարքները կարող են փչացնել ձեր հե ղինակությունը: Եթե կարողանաք կենտրոնանալ լուրջ գործերի վրա, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հաջողությամբ կլուծվեն ձեզ ու ձեր մտերիմնե րին շատ անհանգստացրած հարցերը: Ե՛վ ձեր, և՛ շրջապատողների համար օգտակար շատ բան կարող եք անել շաբաթվա երկրորդ կեսին: Գործնական ոլորտում հնարավորություններ կբացվեն, որոնք բաց թողնել չեք ուզենա: Որոշ Կույսերի արագ մասնագիտական աճ է սպասվում: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև հասարակական գործունեության,բարեգործական նախագծերին մասնակցության համա: Ձեր աջակցությունը հատկապես կարևոր կլինի մտերիմների համար, և դուք, իհարկե, կցուցաբերեք այն: Վերջին օրերին պետք է լինելու կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շաբաթվա սկզբին շատ բան լավ կստացվի: Բայց այդ հատվածում ամենալավն այն կլինի, որ կենտրոնանաք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար պիտանի գործերի վրա: Հենց դրանցում ամենանկատելի հաջողություններին կհասնեք: Բացի այդ, այդպիսի գործերի շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբա ցվեն: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Կշեռքներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ են լսել: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Չի բացառվում սիրային տարվածությունը, բայց այստեղ լավ է համբեր ությամբ զինվեք և իրադարձությունների արագ զարգացման վրա հույս չդնեք:Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, և դա ձեզ կուրախացնի: Կհաջողվի վերադառնալ հին գաղափարներին, որոնք ձեզ միշտ դուր են եկել, բայց այդպես էլ չեն իրագործվել: Հին ընկերների հետ շփվելու, ձեզ համար թանկ կապերը վերականգ նելու հնարավորություն կունենաք: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Կհեշտանա մտերիմներին օգնելը, և նրանք էլ հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց դուք ոգևորությունը կպահպանեք, հաճույքով կստ անձնեք նոր առաջադրանքները, նույնիսկ եթե դրանք ձեզ առաջին հայացքից բարդ թվան: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, աննկատ չեն մնա հաջողությունները, որոնց կհասնեք: Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Մարդիկ, որոնց հետ այս հատվա ծում կծանոթանաք, ավելի ուշ կարող են ձեր ընկերները դառնալ:Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիային վստահել: Հավանական են հաջող գնումներ, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: Ճիշտ է, չեն բացառ վում նաև ծախսերը: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանիքի աճող պահանջմունքների, մտերիմներից մեկին ուրախացնելու ձեր ցանկութ յան հետ: Շաբաթվա վերջին օրերին լավ է ծրագրեր կառուցեք: Դուք կհասկանաք՝ ինչ սպասել ապագայից, ինչի վրա արժե կենտրոնանալ և ում դիմել օգնութ յան խնդրանքով:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթվա սկզբին գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Բայց լավ է չշտապեք. վտանգ կա ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածելուց հետո դուք կնկատեք ձեր ծրագրերի թույլ կողմերը, որոնց մասին առաջ չեք կռահել: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որ ոնք բոլոր նկատողությունները նրբանկատորեն են անում: Կոշտ քննադատությունը հազիվ թե օգտակար լինի, փոխարենը կարող է երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը:Ավելի ուշ կուզենաք վերադառնալ ընթացիկ գործերին, հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսածը, լուծել կազմակերպչ ական հարցերը: Այս հատվածը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար:Շաբաթվա կեսը հարմար կլինի հին կապ երը վերականգնելու համար, իսկ ահա նրա վերջին օրերը նոր ծանոթություններ են խոստանում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություն ների սկիզբը: Երկուսն էլ շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Այս հատվածում հեշտությամբ ինչ-որ բան աչքաթող կանեք, անուշադրության պատճառով սխալներ կանեք: Շրջապատողները կփ որձեն օգնել խորհուրդներով, բայց ամենայն հավանականությամբ դրանից օգուտ շատ չի լինի: Դժվարությամբ կտրվի ուսումը: Նույնիսկ հասարակ հարցերից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից այս հատվածը բարենպաստ կլինի: Արժե ուշադրութ յուն հատկացնել ընտանիքի անդամներին, շփվել ընկերների հետ, ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Այս ամենը ձեզ կուրախացնի:Շաբաթվա երկրորդ կեսը բա րենպաստ կլինի: Այն հարմար կլինի բարդ ու ոչ ստանդարտ առաջադրանքները լուծելու համար: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձ այն չընթանա, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, արագ կհասկանաք՝ ինչպես հասնել հաջողության: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, հա րաբերություններն ուզենան վերականգնել մարդիկ, որոնք ձեզանից անհասկանալի պատճառներով հեռացել էին: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց ընդ առաջ գալ:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Դուք կզամանաք, թե ինչ հեշտ եք լեզու գտնում նույնիսկ նոր ծանոթների հետ: Ձեր կարծիքը կլեն մարդիկ,որոնք նախկինում ձեր բոլոր խորհուրդներն ու առաջարկներն արհամարհում էին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Դուք պատասխանի հարցում չեք շտապի, ամեն ինչ ինչպես հարկն է կմտածեք ու ճիշտ որոշումներ կընդունեք:Շաբաթվա առ աջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքային ուղևորությունների համար, իսկ երկրորդը հարմար կլինի ընտանեկան և ռոմանտիկ ճամփորդությունների համար: Ինչքան շաբաթվա վերջը մոտ լինի, այնքան ձեզ կուրախացնի մտերիմների հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Ընկերները լավ նորություններ ու հետաքրքիր գաղափարներ կհայտնեն, հարազատներն էլ կօգնեն ոչ միանշանակ իրավիճակում: Շաբաթվա վերջին օրերը հաջող կլինեն ռոմանտիկ հարաբերություն ների տեսանկյունից: Այստեղ հավանական են դրական փոփոխություններ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այս շաբաթ գործնական հարաբերություններում արժե զգույշ լինել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կչարաշահի ձեր վստահությունը կամ կուզենա ձեզ իր հետա քրքրություններին ի շահ օգտագործել: Մի շտապեք հավատալ խոստումներին ու կապվել լուրջ պարտավորություններով: Կարևոր կլինի գործողություններում ազատ լինելը:Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ կլինի: Այն մասնագիտական հաջողություններ է խոստանում ստեղծագործ գործունեությամբ զբաղվող կամ ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծող Ձկներին: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը շատ բարդ է թվացել: Նշանի շատ ներկայացուցիչների հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնեն նոր համախոհներ գտնել:Հավանական են դրական փոփոխություններ մտ երիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս հաճախ եք վիճել և ընդհանուր լեզու չեք գտել, ապա հիմա կհաջողվի հանգիստ քննարկել բոլոր բարդ հարցերը, պայմանավորվել կարևոր բաների մասին, փոխզիջման հասնել: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: