Առավոտ նշանածիս հետ վիճեցի ու նշանս հետ տվեցի. ով պատճառը իմանում ա, ապշում ա. խնդրում եմ ասեք՝ ես սխալ բան ե՞մ արել

Առավոտ նշանածիս հետ վիճեցի ու նշանս հետ տվեցի. ով պատճառը իմանում ա, ապշում ա. խնդրում եմ ասեք՝ ես սխալ բան ե՞մ արել

Առավոտ օրս դժոխքի վերածվեց: Սովորականի նման արթնացել ու պատրաստվում էի գնալ աշխատանքի: Տեսա անձրև ա գալիս, զանգեցի նաշանածիս, ասեցի, որ գա ինձ աշխատանքի տանի, քանի որ չէի ուզում ավտոբուսով գնայի էս անձրևին ու ցեխին: Ինքն էլ, թե նոր եմ արթնացել, կոֆե չեմ խմել դեռ, պետք ա կոֆե խմեմ, հետո մամային տանեմ շուկա, դու գնա ավտոբուսով:

Ես ահավոր վիրավորվեցի ու հասկացա, որ ես իրա համար վերջին տեղում եմ: Ինքը ինձ ասում ա անձրևին, ոտքով գնա գործի, բայց իրա մամային պիտի ավտոյով տանի շուկա առևտրի: Ու սա առաջին դեպքը չի, ինքը իմ հանդեպ միշտ անուշադիր ա, միշտ գլուխն ազատում ա ինձնից ու գնում կամ ընկերների մոտ, կամ էլ ծնողների:

Ու սա էն դեպքում, երբ մենք դեռ նշանված ենք, բա որ ամուսնանա՞նք ինչ կլինի: Շատ ուժեղ վիճեցինք, ես ասեցի, որ այլևս իր հետ չեմ ուզում կապ ունենալ ու որ գա իր մատանին հետ վերցնի: Ես տեսնում եմ մարդիկ ոնց են վերաբերվում իրանց նշանածներին ու ոնց են ձեռքների վրա պահում, իսկ իմ նշանածի համար ես մեկ եմ:

Մերոնց ասեցի, որ նշանս հետ եմ տալիս, ջղայնացան, ասում են նման բանի համար չեն բաժանվում: Բայց իրանք չեն հասկանում, որ հարցը անձրևն ու ավտոբուսը չի, հարցը տղամարդու վերաբերմունքն ա կնոջ հանդեպ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ