Ալեքսանդրա Ֆյոդորովան Սանկտ Պետերբուրգից է: Մեր պատմության հերոսուհին իր առաջնեկին ունեցել է 16 տարեկանում:
—Մի քիչ վաղ էր, բայց չեմ զղջում, -ժպտալով ասում է Սաշան:
Դրանից հետո երիտասարդ մայրիկը սկսել է ամեն տարի հաճախել ծննդատուն: Այժմ 33-ամյա Ալեքսանդրան տաս երեխաների մայրիկ է:
Նրա առաջին ամուսինը չի դիմացել դժվարություններին ու կնոջը թողել է միայնակ՝ փոքր երեխաների հետ միասին: Իսկ հիմնական պատճառն այն է, որ փոքրիկներից մեկը առողջական առանձնահատկություններ ունի:
Շուտով Սաշան ծանոթացել է մի տղամարդու հետ, ով կայարանում որպես պահակ է աշխատում:
Սերգեյին հետ չի պահել անգամ այն փաստը, որ ծանոթության պահին Սաշան բազմազավակ մայրիկ էր:
—Մենք Սերգեյին ընդունել ենք մեր մեծ ընտանիք: Նա երեխաներին հարազատի պես է սիրում ու դաստիրակում, -պատմում է Սաշան, —Երբ բոլոր երեխաներս ոտքի կանգնեն, ուզում եմ իրականացնել երազանքս՝ բժիշկ դառնալ:
Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը