Օրեր առաջ համացանցում հայտնվեցին լուսանկարներ՝ հասուն կնոջ և 10 տարեկան տղայի հարսանիքից։ Համենայն դեպս, նկարներին նայելով՝ այդպես է թվում։
Հարսանիքը տեղի է ունեցել Մեքսիկայում։ Տեղի բնակիչները շոկի մեջ էին, և յուրաքանչյուրը սկսեց հայտնել իր կարծքիը։ Ոմանք ասում էին, որ ամուսնությունը՝ երկու ընտանիքների միջև պայմանավորվածություն է, մյուսներն լ ենթադրում էին, իբր զբաղվում են երեխաների վաճառքով, կատարում են հակաօրինական գործողություններ՝ անչափահասների նկատմամբ։
Երբ նկարները հայտնվեցին մամուլում, իրավիճակն ավելի հասկանալի դարձավ։ Իրականում տեղի է ունեցել առեղծվածային հարսանիքը, սակայն պարզվեց, որ փեսան․․․ 20 տարեկան է։ Նա լիարժեք զարգացած չէ, դրա համար էլ արտաքինին նայելով՝ հնարավոր չէ գուշակել տարիքը։
Չնայած առողջական խնդիրներին՝ նա կարողացել է երջանիկ մարդ դառնալ և գտնել իր սիրուն։
Հարսանեկան խնջույքը շատ ուրախ անցավ, եկել էին բազմաթիվ հյուրեր, նշում էին երկու օր։