Անսիրտ հարս եմ կիսուրս էսքան բան ա անում իմ համար, իսկ ես անշնորհքի նման ուզում էի իրան տնից հանեյի․ ամոթ ինձ

Անսիրտ հարս եմ կիսուրս էսքան բան ա անում իմ համար, իսկ ես անշնորհքի նման ուզում էի իրան տնից հանեյի․ ամոթ ինձ

Կյանք դաժան բան ա էլի։ Էսքան կիսուրս իմ մասին մտածում ա, հոգ ա տանում, իմ երեխեքին ա պահում, բայց մինչև հիմա մի հատ լավ խոսք իրան չեմ ասել։ Միշտ հետը կռիվ էի անում, թե ինչի ես էլ չեմ հասկանում։ Նոր-նոր սկսում ա խելքս տեղը գալ, թե չէ ինչ շատ անսիրտ եմ պահել։ Ամեն օր գործի եմ գնացել ու չեմ տեսել, թե իրականում ինչ ա կատարվում։

Իմ էս խելքով էլ իրան տնից դուրս էի ուզում հանեյի։ Երկու օր աղջկա տուն էր գնացել, արդեն չէի դիմանում, սաղ տունը տակնուվրա էր եղել։ Չէի հասցնում էտ գործերը անեյի, մի կողմից էլ երեխեքս են, փոքր են, չեն հասկանում, ամեն ինչ ջարդում են։ Ես էտ երկու օրն էի տունը, իսկ կիսուրս միշտ ըտենց ընտանիք ա պահել։ Ես էլ ասում էի, թե ամբողջ օրը տունը նստած ա, ինչ ա անում որ։

Մի հատ չի բողոքել, մյուսների նման չի ասել դու ինչ հարս ես։ Ճիշտ ա ուշ եմ էս ամեն ինչը հասկացել, բայց ոնց որ ասում են լավ է ուշ, քան երբեք։ Գնացել ներողություն եմ խնդրել, մի լավ խոսել, իրար հասկացել ենք։ Լավ ա վարդագույն ակնոցները շուտ աչքերիցս հանեցի, թե չէ ամբողջ կյանքում հաստատ ինձ չէի ներելու։ Նույնիսկ մարդս ա զարմացել իմ վրա։

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ