Անմահական տորթ «Էսկիմո» տոնական սեղանի համար, ձեր հյուրերն ուղղակի համից չեն կշտանա

Անմահական տորթ «Էսկիմո» տոնական սեղանի համար, ձեր հյուրերն ուղղակի համից չեն կշտանա

Բաղադրիչներ Հիմքի համար՝ ջուր — 5 ճ/գ ալյուր — 100 գ վանիլին — 1 պտղունց ձու — 2 հատ կակաո — 1 ճ/գ շաքարավազ — 100 գ սոդա — 0.25 թ/գ Կրեմի համար՝ կարագ — 250 գ ալյուր — 3 ճ/գ վանիլին — 10 գ կաթ — 200 մլ շաքարավազ — 200 գ ձու — 2 հատ Ջնարակի համար՝ կակաո — 2 ճ/գ շաքարավազ — 2 ճ/գ կարագ — 2 ճ/գ թթվասեր — 2 ճ/գ Պատրաստման եղանակը Պատրաստում ենք հիմքը: Համեղ էսկիմո պատրաստելու համար ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք և

սպիտակուցները լավ հարում: Դեղնուցների մեջ շաքարավազ և վանիլին ենք ավելացնում և լավ հարում: Այնուհետև լցնում ենք ջուրն ու կակաոն, ինչից հետո էլ սոդայի հետ մաղած ալյուրը:

Այս ամենից հետո երկու զանգվածները միացնում ենք իրար և լավ հարում: Խմորը լցնում ենք 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե: Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, վանիլինը, ձվերը և ալյուրը լավ հարում ենք, ավելացնում տաք կաթն ու կրկին հարում: Կրեմը եփում ենք մարմանդ կրակին, ինչից հետո վերցնում ենք կրակից: Կարագը լավ հարում ենք, լցնում կրեմի մեջ և հարում: Սենյակային ջերմաստիճանի

հիմքի վրա լցնում ենք կրեմն ու տարածում: Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև լցնում ենք «Էսկիմոյի» վրա և տարածում: «Էսկիմոն» պատրաստ է: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ