Մանկության երանելի տարիներ, որ մեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կտար գեթ մեկ վայրկյան կրկին այնտեղ վերադառնալու համար։

Մեծահասակի կյանքն ամբողջությամբ կառուցված է մանկության հիմքի վրա․ եթե մանկությունն անհոգ, երջանիկ ընթացք է ունեցել, ապա ապագայում հաստատուն, կայուն անհատ ձևավորվելու համար բոլոր նախադրյալները կան։ Մանկության տարիների յուրաքանչյուր աննշան երևույթ պահպանվում ու մշտապես ուղեկցում է մեզ կյանքում։

Թերթելով անգնահատելի հուշերը՝ մանկության լուսանկարները, մենք հնարավորություն ենք ունենում վերապրելու այդ անհոգ տարիների մաքուր, անբիծ զգացողությունները։ Առանձնակի հետաքրքրություն են առաջ բերում հայտնի անձանց մանկության տարիների լուսանկարները։

Այս անգամ ներկայացնում ենք սիրված երգիչ, հումորիստ, դերասան Արամ MP3-ի մանկությունից մի պատառիկ։ Երգիչը գրեթե չի փոխվել։ Անմիջապես կարելի է կռահել, որ լուսանկարից նայող ժպտուն աչքերը հենց նրան են պատկանում՝ Արամ MP3-ին։

Արամը հանրության շրջանում ճանաչում ձեռք բերեց «32 ատամ» ակումբ հումորային նախագծից, այնուհետև «Երկու աստղ» երաժշտական նախագծում հեռուստադիտողը բացահայտեց Արամի հրաշալի ձայնը։ Իսկ այժմ նրան առավել շատ հանդիպում ենք բեմում, երգչի կերպարում։
