Այս պապիկը մшհացավ ծերանոցում․․․ ավելի ուշ բուժքույրները նրա իրերի մեջ գտան մի բան, ինչը ստիպեց արտասվել բոլորին․․․

Այս պապիկը մшհացավ ծերանոցում․․․ ավելի ուշ բուժքույրները նրա իրերի մեջ գտան մի բան, ինչը ստիպեց արտասվել բոլորին․․․

Այս ծերուկը մшհացավ ծերանոցում։ Բոլորը կարծում էին, թե նա հեռացել է կյանքից՝ առանց հետք թողնելու։ Ավելի ուշ, երբ բուժքույրները հավաքում էին նրա իրերը, գտան մի թերթիկ, որի մեջ գրված էր․

Этот старик умер в доме престарелых. Все считали, что он ушел из ...

Երբ առավոտյան գաս ինձ արթնացնելու, ու՞մ կտեսնես դու, բուժքույր ջան։ Կամակոր ծերուկի, ով արդեն մի կերպ է ապրում, ում համար ապրելը զուտ սովորություն է։ Չի լսում, պիտի բարձր գոռաս։ Առանց պատճառի բարկացնում է։ Փնթփնթում է անդադար, նրա հետ լեզու գտնել չի լինում։ -Դե որքան կարելի է, լռիր․․․ Ափսեն շուռ տվեց գետնին․․․ Ու՞ր են կոշիկներդ։ Ու՞ր է երկրորդ դուլպան։ Վեր կացիր մահճակալից։ Վայ, ոնց եմ ես հոգնել․․․․

Բուժքույր, նայիր աչքերիս մեջ։ Փորձիր տեսնել այն, ինչ կա․․․ այս անօգնականության և ցավի տակ։ Ճմռթված մաշկի և ճմռթված հոգու տակ․․․ Փորձիր տեսնել ինձ․․․ Ես տղա եմ՝ չարուկ, ուրախ, մի քիչ ավազակ։ Ես վախենում եմ։ 5 տարեկան եմ, իսկ ճոճարանս այնքան է բարձրացել։ Ահա մայրս ու հայրս։ Չնայած, որ վախենում եմ, միևնույնն է, գիտեմ, որ սիրված եմ։

․․․Ահա 16 տարեկան եմ։ Սավառնում եմ երկնքում։ Երազում եմ, ուրախանում, տխրում։ Ես երիտասարդ եմ։ Ես ՍԵՐ եմ փնտրում․․․ եվ ահա այդ երջանիկ ակնթարթը։ Ես 28 տարեկան եմ։ Իմ սիրելիի հետ քայլում եմ խորանի մոտ, սիրուց այրվում, այրվում, այրվում․․․ 

35 եմ, մեր ընտանիքը մեծանում է։ Արդեն որդիներ ունենք։ Մեր տունը, բակը։ Կինս էլ շուտով մեր դստերը պիտի լույս աշխարհ բերի։

 

Կյանքը անցնում է, գնում առաջ։ 45 եմ։ Երեխաներս շատ արագ են մեծանում։ Խաղալիքներ, դպրոց, համալսարան․․․ Վերջ․․․ Դուրս թռան հոր թևի տակից։ Ամեն մեկը գնաց իր ճանապարհով։ Մեր տունը դատարկվեց․․․ բայց ես ու ՍԻՐԵԼԻՍ միասին ենք։ Միասին ենք պառկում քնելու և միասին արթնանում, նա ինձ թույլ չի տալիս, որ տխրեմ։ 

60 տարեկան եմ։ Մեր տունը նորից լցվեց երեխաների ծիծաղով․․․ թոռներիս ուրախ ձայները մեզ երջանկացնում են։

Բայց հանկարծ․․․ հանգեց իմ լույսը․․․ ՍԻՐԵԼԻՍ էլ չկա։ Երջանկությունն էլ սահման ունի։ Ես մի շաբաթում ծերացա, մազերս ճերմակեցին։ Ես զգացի, որ ես․․․ծերուկ եմ։ Սկսեցի ապրել առանց մոր մտահղացումների, ուղղակի ապրում էի թոռներիս ու երեխաներիս համար։ Կյանքումս օրեցօր պակասում էր լույսը։ Ծերության խաչն ընկավ ուսերիս։ Եվ ժամանակը չբուժեց իմ ցավը։ Աստված իմ, որքան երկար է կյանքը։

․․․բայց դրա հետ պիտի համակերպվես։ Ոչինչ հավերժ չէ։ Իսկ դու, բուժքույր, բացիր աչքերդ, տես․ ես կամակոր ծերուկ չեմ, ոչ, ես սիրելի ԱՄՈՒՍԻՆ, ՀԱՅՐ ու ՊԱՊԻԿ եմ․․․ ես փոքր տղա եմ, ով ճոճարանով դեպի վեր է բարձրանում․․․ փորձիր տեսնել ԻՆՁ․․․

На изображении может находиться: 1 человек, сидит, еда и в помещении

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ