Այս մարդկանց մշտապես որսում են. նրանք ապրում են վախով. նրանց մարմինները ոսկուց թանկ արժեն

Այս մարդկանց մշտապես որսում են. նրանք ապրում են վախով. նրանց մարմինները ոսկուց թանկ արժեն

Լուսանկարիչ Էրիկ Լյաֆոգը փաստագրել է տանզանիացի ալբինոս երեխաների ողբերգական պատմություններ, ում մարմինը, ըստ վհուկների և բախտագուշակների, հաջողություն է բերում:

Լյաֆոգն այցելել է Under the Same Sun բարեգործական կազմակերպություն, որտեղ մշտական հսկողության տակ են գտնվում ալբինոս երեխաներ: Նրանց թույլ են տալիս դուրս գալ միայն թիկնապահների ուղեկցությամբ:

Տանզանիայում ալբինոսների մարմիններն ավելի թանկ արժեն, քան ոսկին: Կախարդներն օգտագործում են նրանց մարմնի մասերը թուրմեր պատրաստելու համար,- պատմում է Լյաֆոգը:

Վերջին տարիների ընթացքում գրանցվել է 76 ալբինոսի սպանություն, չնայած իրականում դրանք ավելի շատ են: Երկրի նախագահը անվանել է այդ հարձակումները «զզվելի» և «խայտառակություն՝ երկրի համար»: Ալբինոսի մարմնի մասը կարող են գնել 500-ից 75 000 դոլարով, մինչդեռ երկրում միջին ամսական աշխատավարձը ընդամենը 40 դոլար է:

Կազմակերպությունում բնկավող բոլոր երեխաներն ունեն ողբերգական պատմություն. նրաք բոլորն էլ ենթարկվել են հարձակման:

Կաբուլան կորցրել է ձեռքը՝ մոր կողքին քնած ժամանակ: Նա երազում է իրավաբան դառնալու մասին:

Կուլվան 17 տարեկան է, իր վրա հարձակվողներից մեկը եղել է հարազատ հորեղբայրը…

32 ամյա Մարյամը նույնպես ալբինոս է, նա երեխաների համար կարծես մայր լինի: 2008-ին նա կորցրել է երկու ձեռքերը ւ դեռ չծնված երեխային…

14 ամյա Ադամը երդվել է այլևս չվերադառնալ տուն, քանի որ 3 մատներից զրկվելու մեջ մեղավոր է նաև հարազատ հայրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ