Պակիստանցի այս բնակչուհին ամուսնացել է 12 տարեկանում, մինչդեռ ամուսինը 60 տարեկան էր։ 5 տարի անց Գյուլ Մինան հանդիպեց իր իրական սիրուն և նրա հետ փախավ Աֆղանստան։ Սակայն պարզվեց, որ նրան և սիրեցյալին ամբողջ ընթացքում հետևում էր իր եղբայրը։ Արդյունքում երիտասարդը մшհшցшվ, իսկ Գյլուլին հաջողվեց ողջ մնալ։
Դժբախտ ամուսնություն
12 տարեկանում ամուսնանալով տարեց մարդու հետ՝ Գյլուը չէր կարողանում նույնիսկ դպրոց հաճախել։ Ամուսինը պարբեաբար ծեծի էր ենթարկում Գյուլին՝ հաշվի չառնելով զոհի աղաչանքները։ Աղջկա ծնողները արդարացնում էին փեսային և չէին օգնում հարազատ դստերը։ Նրանք պնդում էին, որ Գյուլը պատկանում է ամուսնուն և պարտավոր է ենթարկվել նրան։
Երիտասարդ աղջիկը բազմիցս փորձել է թունավորվել՝ ամուսնու կողմից ստորացումներին և բռնությանը չդիմանալով։
Փախուստ
17 տարեկանում Գյուլը սիրահարվեց աֆղանստանցի մի տղայի։ Զույգը որոշեց դիմել փախուստի, չնայած աղջիկը գիտեր, որ այդ քայլը շատ վտանգավոր է։ Փախնելուց մի քանի օր անց նրանց գտավ Գյուլի եղբայրը, վերջ տվեց երիտասարդի կյանքին, սակայն աղջկան հաջողվեց ողջ մնալ։
Գյուլը ստացավ կացինի 15 հարված, սակայն ողջ մնաց բժիշկների շնորհիվ։ Պակիստանի իշխանությունը և աղջկա ընտանիքը հրաժարվեցին օգնել նրան, քանի որ տանից փախնելը նրանք համարեցին ծանրագույն մեղք։
Որոշ ժամանակ անց Գյուլին օգնեց ամերիկա-աֆղանական բարեգործական ֆոնդը։ Գյուլը սկսեց ապաքինվել, բայց նրա հոգեկան վիճակը երբեք չի կարգավորվի։