Այս խմորով ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա և այլ թխվածքներ. Այն իսկական հայտնագործություն է

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր:

Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել: Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն: Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ: Բաղադրիչներ ✓ Կաթ — 500 մլ ✓ Ցորենի ալյուր — 5 բաժակ

✓ Շաքարավազ — 2ճ/գ Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ ✓ Արևածաղկի ձեթ— 2ճ/գ ✓ Թթխմոր (չոր) — 11 գր. Պատրաստումը` Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները: Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ

բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում: Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ