Այս հանգստյան օրերին որոշեցի թարմացնել զգեստապահարանս, որ պատրաստ լինեմ գարնանը, չէ որ շուտով ցուրտ ձմեռը կավարտվի: Ինչպես և կանանց մեծամասնությունը, ես նույնպես սիրում եմ նոր հագուստ և շրջում եմ բոլոր խանութները, որ գտնեմ այնպիսի իրեր, որոնք հարմար գնով են վաճառվում, բայց և գեղեցիկ ու ոճային են:
Մտա մի վաճառասրահ, հետո մյուսը, բայց ոչ մի լավ բան չէի գտնում: Վերջապես մի փոքրիկ խանքութ ընկավ աչքովս, որը նախկինում չէի տեսել: Մտա ներս, տեսա, որ վաճառողուհին ձանձրացած նստած է: Երբ նկատեց ինձ, վեր կացավ ու մոտեցավ: Սկսեց հարցեր տալ.
—Ինչո՞վ կարող եմ օգնել: Ի՞նչ եք փնտրում: Եկեք ցույց տամ նոր հավաքածուն, չափեր ունենք:
Երբ ասացի, որ ջինս եմ ուզում, երիտասարդ աղջիկը հայացք գցեց ինձ վրա, հետո զննեց ոտքից գլուխ:
—Ձեզ համա՞ր… Ջի՞նս….
—Այո, ինչ-որ բան այն չէ՞:
Ու վաճառողուհին սկսեց ինձ համոզել, որ իմ տարիքում ջինսն այնքան էլ հարմար չէ, ավելի լավ է ընտել սև դասական տաբատ: Իսկ ես, թեպետ 50 տարեկան եմ, չեմ ուզում ընկնել ստանդարտների հետևից, կրում եմ այն, ինչ ինձ է հարմար:
Հետո նա սկսեց պատմել, որ իրենց մոտից շատ են առևտուր անում տարեց կանայք ու տատիկները, ու բոլորը գնում են առանց կոճակի ձգվող կտորից սև տապատներ:
—Հարգելիս, ինձ հետաքրքիր չէ, թե տատիկներն ինչ են գնում: Ես ասացի, որ ջինս է անհրաժեշտ: Իսկ սև ձգվող տաբատ վերցրեք ձեզ ու ձեր մայրիկի համար:
Բարկացած դուրս եկա: Ինչու՞ մարդիկ չեն սիրում անել այն, ինչ մտնում է իրենց պարտականությունների մեջ: Ու՞մ են պետք նրանց խորհուրդները, եթե ոչ ոք չունի դրանց կարիքը: