Ամուսնուս ընտանիքն ինձ չի ընդունում…նրանք ինձ ուղղակի մարդատեղ չեն դնում

Ամուսնուս ընտանիքն ինձ չի ընդունում…նրանք ինձ ուղղակի մարդատեղ չեն դնում

Ինձ չի ընդունում ամուսնուս ընտանիքը: Այսինքն, խոսում ենք հարգալից տոնով, բայց օտարների պես: Ծննդյան տարեդարձները շնորհավորում ենք հեռախոսով, բայց ինձ ամենից շատ տխրեցնում է այն, որ բոլոր ընտանեկան տոներին կարծես չեն նկատում ինձ:

Ահա այսպես է լինում: Ամուսնուս ու երեխայիս հետ գնում ենք սկեսուրիս տուն, ամուսնուս եղբայրներն ու հորեղբայրը նրան միանգամից տանում են ուրիշ սենյակ, երեխայիս էլ գրկում են սկեսուրս, տալս, ամուսնուս մյուս քույրերը, իսկ ինձ սառը տոնով ասում են.

-Աստղ, անցիր առաջ:

Սեղանի շուրջ նստած ժամանակ ամուսնուս հարյուրավոր հարցեր են տալիս աշխատանքի, տան, երեխայի մասին, իսկ ես նստած եմ լինում նրա կողքին, բայց ինձ չեն նկատում: Երբ փորձում եմ ինչ-որ բան պատմել, ինձ կամ անտեսում են, կամ էլ պատասխանում մի բառով՝ հասկացնելով, որ դա իրենց հետաքրքիր չէ:

Ես դրա պատճառով ընկնում եմ սթրեսի մեջ: Ինջ ավելորդ եմ զգում: Ամաչում եմ:

Depositphotos

Նշեմ, որ ամուսինս բավականին ապահովված ընտանիքից է, իսկ ես՝ հասարակ, ինձ մեծացրել է միայնակ մայրս: Ամուսնուս բոլոր բարեկամներն ունեն բարձր պաշտոն, իսկ մայրս խանութի վաճառողուհի է: Գուցե դա է պատճառը, որ ինձ լուրջ չեն ընդունում:

Depositphotos

Անկեղծ եմ ասում, որ ուզում եմ նրանց հետ լեզու գտնել, մտերմանալ, բայց չի ստացվում: Գուցե էլի ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում և կարող է ինձ օգնել խորհուրդով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ