Էս ամենը ինձ առիթ էր տալիս հավատալու, որ ինչ որ մեկը հայտնվել է ամուսնուս կյանքում, բայց իրեն իմ կասկածների մասին ոչինչ չէի ասում:
Որոշեցի որ պետք է ստուգեմ ու համոզվեմ կասկածերից մեջ, նոր խոսամ հետը: Մի առավոտ, երբ պատրաստվեց որ տնից գնա գործի, սկզբից մինչև օրվա վերջ հետևեցի իրեն ու տեսա, որ գնաց գործի, հետո հագուստի խանութ, մեքենան լվաց ու էկավ տուն: Ոչ մի տարօրինակ բան չնկատեցի ու ևս երկու օր այդպես հետևեցի, բայց ամուսինս ապրում էր իր բնականոն կյանքով:
Մի քանի օր հետո էկավ ու ասեց, որ հետս խոսելու բան ունի: Պատմեց, որ իրականում օֆիսում հսկայական ու շատ լուրջ խնդիրներ են ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնց մասին ինձ ոչինչ չի ասել: Հիմա արդեն ամեն բան հարթվել է ու ինքն էլ իրեն լավ է զգում:
Ես ինձ շատ վատ զգացի, որ ամուսնուս, ով միշտ իր ընտանիքին նվիրված է եղել, կասկածել եմ դավաճանության մեջ ու հետևել, այնինչ նա ուղղակի լուրջ խնդիրներ է ունեցել աշխատավայրում:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;