Ամուսնանալիս գիտեի, որ ամուսինս բաժանված է, առաջին կնոջից որդի ունի: Սիրում եմ երեխաներին, նրա որդին էլ ինձ համար խնդիր չէր: Նա բոլոր հանգստյան օրերին գալիս էր մեր տուն, ինձ էլ էր դուր գալիս երեխայի հետ ժամանակ անցկացնել: Սովորեցնում էի կարդալ, բոլորս միասին մուլտֆիլմեր էինք դիտում:
Որոշ ժամանակ անց հղիացա: Բաավականին բարդ շրջան էր ինձ համար, մի քանի անգամ հիվանդանոց ընկա, քանի որ կային որոշակի բարդություններ: Դուրս գրելիս բժիշկն ասաց, որ հնարավորինս շատ պառկեմ և քիչ շարժվեմ: Ամուսնուս խնդրեցի, որ Ալենին քիչ բերի մեր տուն, կամ այնպես անի, որ ինքը գործեր չունենա և հանգիստ զբաղվի երեխայի հետ: Այդպես էլ եղավ, մի քանի ամիս տղան գրեթե չէր գալիս:
Ծնվեց աղջիկս: Ամուսինս նորից սկսեց բոլոր հանգստյան օրերին որդուն մեր տուն բերել: Աղջիկս անհանգիստ է, գիշերները չի քնում, երկուսս էլ տանջված ենք: Ամուսինս էլ բերում է երեխային և գնում քնելու, ասում է, միևնույնն է, արթուն ես:
Սկզբում ոչինչ չէի ասում, բայց մի օր էլ տղան իր վրա տաք ջուր թափեց: Բարեբախտաբար, լուրջ այրվածք չեղավ, ջուրն այնքան էլ տաք չէր: Ամուսինս և նախկին կինը հերթով ինձ խրտատներ էին տալիս, որ երեխային լավ չեմ հետևել:
Հենց հաջորդ օրն ամուսնուս փաստի առաջ կանգնեցրի, որ այլևս հոգ չեմ տանելու իր որդու մասին: Հաջորդ կիրակի օրը ամուսինս ասաց, որ ընկերների հետ գնում է ձկնորսության, բայց տանից դուրս գալուց մի ժամ անց որդուն բերեց մեր տուն և նորից գնաց. պարզվում է, մայրը գնացել է ժամադրության:
Այդ օրը աղջիկս սարսափելի կամակոր էր, ատամ էր հանում: Հանկարծ տղային ուշադրություն դարձրեցի և հասկացա, որ բարձր ջերմություն ունի: Զանգում եմ երկուսին, ոչ մեկ չի պատասանում: Արդյունքում մի ամբողջ օր ու գիշեր մի երեխայից մյուսի մոտ էի վազում: Իսկ հետո էլ պարզվեց, որ երկուսն էլ գիտեին, որ իրենց որդին հիվանդ է:
Ալենը վարակեց դստերս, ես ամբողջ գիշեր աչք չփակեցի: Ամուսինս տուն եկավ միայն առավոտյան: Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ: Սպառնացի, որ եթե մի անգամ էլ միայնակ թողնի ինձ երկու երեխաների հետ, կամուսնալուծվեմ: Չէ որ չի կարելի այդքան անտարբեր վերաբերվել ծնողական պարտականություններին: