Ամուսինս ուզում է, որ իր մայրը մեզ հետ ապրի՝ վատառողջ լինելու պատճառով, իսկ ես չեմ դիմանա դրան․․․ Ինչպե՞ս վարվեմ

Ամուսինս ուզում է, որ իր մայրը մեզ հետ ապրի՝ վատառողջ լինելու պատճառով, իսկ ես չեմ դիմանա դրան․․․ Ինչպե՞ս վարվեմ

Կարծում եմ՝ գրառմանս համար շատերը կքննադատեն ինձ, ինչ թաքցնեմ, ես ինքս էլ ամաչում եմ սեփական մտքերիս համար, բայց չէ որ սրտիս չեմ կարող թելադրել։

Հենց որ պատկերացնում եմ, թե մեր ընտանիքին ինչ է սպասվում մոտակա ժամանակներում, ուզում եմ լացել։ Կարծում եմ, ինձ մոտ դեպրեսիա է սկսվում։

Ամուսնացած եմ գրեթե 13 տարի, ունենք երկու երեխա։ Եվ ես, և ամուսինս աշխատում ենք։

Սկեսուրս արդեն մի քանի տարի է, ինչ հիվանդ է։ Վաղուց արդեն ունի արթրիտ և շաքարային դիաբետ։ Քանի որ ունի ավելորդ քաշ, դժվարությամբ է տեղաշարժվում բնակարանում։ Նա միայնակ է ապրում, այդ պատճառով էլ կնեցաղային դժվարությունների առաջ է կանգնել։ Սկեսուրիս համար դժվար է ուտելիք պատրաստելը, մաքրություն անելը։ Ամեն շաբաթ մենք ենք նրա համար մթերք տանում, ես տունն եմ մաքրում, մի քանի օրվա ուտելիք պատրաստում, աղբն ենք գցում։ Մենք արդեն սովորել ենք, որ շաբաթվա մեկ օրը նվիրում ենք նրան։

Անկեղծ եմ ասում, սիրում եմ սկեսուրիս, հարգում եմ նրան, ամեն ինչ ի սրտե եմ անում։ Ժամանակին նա էլ մեզ է շատ օգնել։ Երեխաներիս հետ էլ է մնացել, երբ նոր էի սկսում աշխատել, եղել է, որ օգնել է ֆինանսապես։ Խնամքի ու օգնության, նաև գումարի հարցում երբեք չեմ մերժի նրան, բայց ահա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ պիտի միասին ապրենք։ Ամուսինս օրեր առաջ ասաց, որ շուտով լրացուցիչ ախատանք է վերցնելու, որպեսզի երեխաներին կարողանանք սպրոտի տալ, արդեն ավելի ուշ կվերջացնի գործը ու էլ չենք կարողանա գնալ իր մայրիկի տուն։ Բացի այդ, երկուսս էլ հասկանում ենք, որ շաբաթական 1 անգամ գնալը էլ բավարար չէ․․․

Ամուսնուս էլ եմ հասկանում, բայց նաև պատկերացնում եմ, թե որքան է փոխվելու մեր ընտանիքի կյանքը։ Մեր տանը երկու ննջասենյակ կար, մեկը կիսել ենք, դարձրել երկուս, որ երեխաներս յուրաքանչյուրն իրենց սենյակը ունենան։ Հիմա ստացվում է, որ երկուսով պիտի քնեն մի փոքր սենյակում, որ մյուսը տրամադրենք տատիկին։ Բացի այդ, ստիպված եմ լինելու ամեն օր աշխատանքից հետո զբաղվել նրա խնամքով։ Գուցե և կոպիտ հնչի, բայց ես նրան այս պարագայում որպես բեռ եմ ընդունում․․․

Արդյո՞ք հայտնվել եք նման իրավիճակում, ի՞նչ խորհուրդ կտաք։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Միայն տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այսօր Բրիջիթ Մակրոնը․ հաջորդ տարի նա նշելու է 70 ամյակը

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ