Ամուսինս խեղճ սկեսուրիցս երեսա թեքել, ինձ էլ չի թողնում հետը շփվեմ. տեսեք սկեսուրս նման վերաբերմունքի արժանիա՞, ախր էդ խեղճ կինը ոչ մի վատ բան չի արել, ասեք տեսնեմ ո՞նց օգնեմ իրան

Ամուսինս խեղճ սկեսուրիցս երեսա թեքել, ինձ էլ չի թողնում հետը շփվեմ. տեսեք սկեսուրս նման վերաբերմունքի արժանիա՞, ախր էդ խեղճ կինը ոչ մի վատ բան չի արել, ասեք տեսնեմ ո՞նց օգնեմ իրան

Սկեսուրի մեղքս գալիսա, բոլորը իրանից երես են թեքել։ Ամուսինը քանի տարի առաջա մահացել, ես հլը պսակված էլ չէի, միայնակ կինա, բայց շատ էլ ջահելա երեկ, հեչ չես ասի, որ արդեն պսակված երեխեք ունի։ Բայց սկեսուրիս կյանքում մի տղամարդա հայտնվել, ինքն էլ իրա կնոջնա կորցրել տարիներ առաջ, սկեսուրիս էլ տեսելա, ուզումա ամուսնանա:

Հետո ինչ որ մեծ են, հո ամբողջ կյանքը մենակ չեն մնալու, ուզում են, սիրում են, ինչ վատ բան կա դրա մեջ, թող ամուսնանան։ Մարդա էդ որ իմացելա, մոր հետ նենցա կռվել, չի մենակ մարդս, սկեսուրս երեք տղա ունի, երեքն էլ դեմ են, երես են թեքել իրենց մորից, էդ հերիք չի, մի հատ էլ սկեսուրիս սաղ բարեկամներն են սկսել սկեսուրիս հետևից խոսել բա անամոթ, բա փչացած, բա սենց, բա նենց, իսկական անամոթները իրանք եմ, չեն էլ ամաչում։

Էս մարդը ամուսին չունի, նենց են խոսում, ոնց որ դավաճանումա, միայնակա, տարիքը ինչ կապ ունի, ուզում են, թող ամուսնանան, բոլորը տղաներն էլ մենակ են թողել, բա հո սաղ կյանքը մենակ չի մնալու, կողքը մի տղամարդ պետքա չէ լինի։ Ես եմ զանգում իրա հետ խոսամ, մարդս հետս կռվումա, էրեկ նենց եմ հետը կռվել, ամոթանք տվել, որ մորից երեսա թեքել, մինչև հիմա հետս չի խոսել։ Լավ ասեք ինչ անեմ, սկեսուրս տանջվումա, ոնց օգնեմ։

 

 

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ